Նորություններ

21.10.2022

ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարները հավանություն են տվել Արդյունաբերական համագործակցության հիմնական ուղղությունների իրականացման տարեկան մշտադիտարկման և վերլուծության արդյունքների մասին զեկույցին։

Եվրասիական միջկառավարական խորհուրդը հոկտեմբերի 20-21-ի նիստում հավանության է արժանացրել Եվրասիական տնտեսական միության շրջանակներում Արդյունաբերական համագործակցության հիմնական ուղղությունների (ԱՀՀՈՒ) իրականացման տարեկան մշտադիտարկման և վերլուծության արդյունքների մասին զեկույցը։

Զեկույցում նշվում է, որ Միությունում արդյունաբերության զարգացման և կոոպերացիոն համագործակցության 2021 թվականի ցուցիչների արժեքները թույլ են տալիս խոսել անդամ պետությունների արդյունաբերության զարգացման դրական կողմերի մասին։

Այսպես, Միության բոլոր երկրներում ապահովվել է արդյունաբերական արտադրանքի ծավալների աճ։ Ընդ որում, ընդհանուր առմամբ Միությունում այս ցուցանիշն աճել է ավելի քան 5%-ով։ Փոխադարձ կոոպերացիոն մատակարարումների ծավալն աճել է 40%-ով։Միաժամանակ, հաշվի առնելով տնտեսական կոնյունկտուրայի տեղի ունեցող փոփոխությունները և արտաքին մարտահրավերները, Հանձնաժողովի արդյունաբերական բլոկը Միության երկրների պետական մարմինների հետ միասին մշակել և զեկույցում ներկայացրել է արդյունաբերության ոլորտում ինտեգրման հետագա զարգացման և կողմերի արդյունաբերությունների վրա բացասական ազդեցության շուտափույթ վերացման առաջարկներ։

Զեկույցը կուղարկվի դաշնակից պետությունների կառավարություններին։ Փաստաթղթում ներկայացված առաջիկա հեռանկարի արդյունաբերական համագործակցության զարգացման կողմնորոշիչները կդառնան ԱՀԶՅ-ով նախատեսված միջոցառումների իրականացման գործողությունները համակարգելու կարևոր գործիք, ինչպես նաև կնպաստեն եվրասիական արդյունաբերական ինտեգրման բոլոր ոլորտներում առաջադրված խնդիրների լուծմանը։

Տեղեկանք

Զեկույցի նախապատրաստումը նախատեսված է Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի 92-րդ հոդվածով, ինչպես նաև ԵԱՏՄ շրջանակներում արդյունաբերական համագործակցության հիմնական ուղղություններով։