Տառատեսակի չափը. A A A
Կայքի գույները. C C C
Գրանցում կայքը Մորացել
Выберите язык
02.08.2024

Գոհար Բարսեղյանը և Սերգեյ Դանկվերտը քննարկել են ԱԱՀ ոլորտում հետագա համագործակցության հեռանկարները

Օգոստոսի 2-ին կայացել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի նախարար Գոհար Բարսեղյանի աշխատանքային հանդիպումը Անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայության (Ռոսսելխոզնադզորի) ղեկավար Սերգեյ Դանկվերտի և Հայաստանի Հանրապետության պարենային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Հայրապետյանի հետ:

Կողմերը քննարկել են մրգի և բանջարեղենի կարանտինային բուսասանիտարական և փաստաթղթային վերահսկողության հարցեր։

Գոհար Բարսեղյանն ու Սերգեյ Դանկվերտը առանձին քննարկել են ԱԱՀ ոլորտում հետագա համագործակցության հեռանկարները։