Նորություններ

28.11.2024

Գոհար Բարսեղյան. «ԵԱՏՄ-ում արդյունաբերական կոոպերացիայի ֆինանսական աջակցության մեխանիզմը տնտեսության իրական հատվածում ինտեգրման նոր մակարդակ է»

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի նախարար Գոհար Բարսեղյանը տեսաձևաչափով մասնակցել է «Ռուսաստանի արդյունաբերող-2024» միջազգային համաժողով-ցուցահանդեսի լիագումար նստաշրջանի աշխատանքներին։

Գոհար Բարսեղյանը նշել է, որ Եվրասիական տնտեսական միության երկրների ընդհանուր տնտեսական շահերը խթանում են արդյունաբերական գործընկերության ենթակառուցվածքի զարգացումը։ Օրինակ՝ ընդունված նոր ռազմավարական փաստաթուղթը՝ «ՄԻնչև 2030 թվականն ընկած ժամանակահատվածի արդյունաբերական համագործակցության հիմնական ուղղությունները», որը սահմանում է տնտեսության իրական հատվածում ԵԱՏՄ երկրների գործունեության գերակայությունները։ Դրանց թվում են Միության ներքին շուկայի ներուժն օգտագործելու նպատակով ջանքերի միավորումը, արդյունաբերական և տեխնոլոգիական համագործակցության զարգացումը, փոխգործակցությունը արտահանման շուկաներում։

ԵՏՀ նախարարը համաժողովի մասնակիցներին պատմել է նաև ԵԱՏՄ-ում արդյունաբերական կոոպերացիայի նախագծերի ֆինանսական աջակցության մեխանիզմի մասին։

«Սա տնտեսության իրական հատվածում ինտեգրման նոր մակարդակ է։ Որպես աջակցության միջոց սահմանվել է Միության բյուջեից ֆինանսական կազմակերպությունների կողմից համատեղ նախագծերի իրականացման նպատակով տրվող վարկերի և փոխառությունների տոկոսադրույքի սուբսիդավորումը։ Մեր երկրների ղեկավարները նման նախագծերի համար աննախադեպ պայմանների են հավանություն տվել՝ դա անդամ պետության կենտրոնական բանկի առանցքային դրույքաչափի հարյուր տոկոսանոց փոխհատուցումն է։ Նոր մեխանիզմը մշակվել է որպես փորձնական, և նախագծերի արտոնյալ վարկավորման համապատասխան համակարգը ԵԱՏՄ-ում գործելու է հինգ տարի»,- ընդգծել է ԵՏՀ նախարարը։

Ամփոփելով՝ Գոհար Բարսեղյանը նշել է, որ բիզնեսի ներկայացուցիչների հետ ուղիղ երկխոսությունը թույլ կտա փոխըմբռնում ձեռք բերել փոխադարձ շահի վրա հիմնված եվրասիական կոոպերացիոն նախագծերին մասնակիցների ներգրավման հրատապ խնդիրների լուծման հարցում: