Այս մասին հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրման զարգացման վարչության տնօրեն Գոհար Բարսեղյանը «Եվրասիական տնտեսական միությունում Ռուսաստանի նախագահության արդյունքները» կլոր սեղանի ընթացքում։ Միջոցառումը տեղի է ունեցել դեկտեմբերի 22-ին Մոսկվայում՝ Ռուսաստանի միջազգային գործերի խորհրդի նախաձեռնությամբ։
Գոհար Բարսեղյանն ընդգծել է, որ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նախագահ, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այս տարվա սկզբին նախանշված առաջնահերթությունները համապարփակ բնույթ են կրում և վերաբերում են համագործակցության տարբեր ոլորտներին, այդ թվում՝ որոնք ուղղված են Ռազմավարություն-2025-ի իրականացմանը և ռազմավարական պլանավորման նոր փաստաթղթերի մշակմանը: Ռուսաստանի նախագահության առաջնահերթություններից են նաև Միության ինստիտուցիոնալ կառուցվածքի կատարելագործումը, տեխնոլոգիական ինքնիշխանության ձեռքբերումը և արդյունաբերական կոոպերացիայի զարգացումը, պարենային անվտանգության ապահովումը, ներդրումային համագործակցության ավելացումը, տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրումը, ազգային վճարային գործիքների դերի բարձրացումը, միջազգային գործընկերների հետ փոխգործակցության խորացումը, աջակցությունը սոցիալական և երիտասարդական նախաձեռնություններին։
Ինտեգրման զարգացման վարչության տնօրենը նշել է, որ Հանձնաժողովը կողմերի հետ համատեղ ամբողջ տարվա ընթացքում աշխատել է Ռուսաստանի նախագահության առաջնահերթությունների իրականացման ուղղությամբ։
Գոհար Բարսեղյանն անդրադարձել է նաև այս աշխատանքի որոշ առանցքային արդյունքներին. «Մենք մեծ ոգևորությամբ ընդունեցինք Ռուսաստանի նախագահի կողմից առաջ քաշված հիմնարար նախաձեռնությունը՝ նոր փաստաթղթի պատրաստումը, որը կսահմանի եվրասիական ինտեգրացիոն փոխգործակցության հիմնական վեկտորները միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում: Չնայած չափազանց սեղմ ժամկետներին՝ մեզ հաջողվել է ամբողջությամբ իրականացնել մեր առջև դրված խնդիրը. մշակվել է մինչև 2030 թվականը և մինչև 2045 թվականն ընկած ժամանակահատվածի համար Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տնտեսական գործընթացների հետագա զարգացման մասին «Եվրասիական տնտեսական ուղի» հռչակագրի նախագիծը։
ԵՏՀ ներկայացուցիչը խոսել է դեկտեմբերի 25-ին Սանկտ Պետերբուրգում Գերագույն խորհրդի նիստի ժամանակ ԵԱՏՄ երկրների ղեկավարների կողմից փաստաթղթի նախատեսվող ստորագրման մասին, ինչպես նաև ներկայացրել այս ուղղությամբ հետագա ծրագրերը։
«Առջևում Հռչակագրի իրականացման ճանապարհային քարտեզի մշակումն է։ Վստահ ենք, որ ԵԱՏՄ մարմիններում Ռուսաստանի Դաշնության նախագահության շրջանակներում մեր համատեղ ստեղծած արդյունավետ հիմքը կդառնա եվրասիական տնտեսական ինտեգրման գլոբալ նպատակների ճանապարհին մեր հետագա հաջողությունների մեկնակետը»,- եզրափակել է Գոհար Բարսեղյանը։