Նորություններ

19.09.2023

ԵԱՏՄ-ում սպառողական գների ինդեքսը 2023 թվականի օգոստոսին տարեկան կտրվածքով կազմել է 105.9%

Եվրասիական տնտեսական միությունում ապրանքների և ծառայությունների սպառողական գների ինդեքսը 2023 թվականի օգոստոսին 2023 թվականի հուլիսի համեմատ կազմել է 100.3%, 2022 թվականի դեկտեմբերի համեմատ՝ 103.9%, 2022 թվականի օգոստոսի համեմատ՝ 105.9%։

2022 թվականի օգոստոսի համեմատ ԵԱՏՄ-ում նկատվել է վճարովի ծառայությունների գների զգալի աճ (9.8%)։ Պարենային ապրանքների գներն այդ ժամանակահատվածում աճել են 4.5%-ով, ոչ պարենային ապրանքների գները՝ 4.7%-ով։

Պարենամթերքի ավելի բարձր աճը, քան ընդհանուր առմամբ ԵԱՏՄ-ում, արձանագրվել է Ղազախստանում (12.4%-ով) և Ղրղզստանում (7.5%-ով): Ոչ պարենային ապրանքների գների առավելագույն աճը գրանցվել է Ղրղզստանում (14.6%-ով) և Ղազախստանում (13.5%-ով), վճարովի ծառայությունների համար՝ Ղազախստանում (13.9%-ով):

Ավելի մանրամասն վիճակագրական տեղեկատվությունը ներկայացված է ԵՏՀ Վիճակագրության վարչության կայքէջի «Սպառողական գների ինդեքսի մասին» բաժնում։