Նորություններ

01.07.2022 (Обновлено: 12.07.2022 12:00)

ԵԱՏՄ արդյունաբերական արտադրանքներ արտադրողների գների ինդեքսը 2022 թվականի մայիսին կազմել է 93,5%

ԵԱՏՄ-ում արդյունաբերական արտադրանքներ արտադրողների գների ինդեքսը մայիսին՝ 2022 թվականի ապրիլի համեմատ կազմել է 93.5%, 2021 թվականի դեկտեմբերի համեմատ՝ 109.1%։

Արդյունաբերական արտադրանք արտադրողների գների աճը 2021 թվականի դեկտեմբերի նկատամբ տեղի է ունեցել հիմնականում մշակող արդյունաբերության մեջ դրանց բարձրացման հաշվին (10.5%-ով)։ Արտադրողների գները հանքարդյունահանող արդյունաբերության և հանքերի շահագործման մեջ ավելացել են 8.3%-ով, «էլեկտրամատակարարում, գազի, գոլորշու մատակարարում և օդային օդորակում» գործունեության տեսակով՝ 1.8%-ով, «ջրամատակարարում, կոյուղու համակարգ, թափոնների հավաքման և բաշխման հսկողություն» գործունեության տեսակով՝ 0.6%-ով։

Ավելի մանրամասն վիճակագրական տեղեկատվությունը ներկայացված է վիճակագրության վարչության էջում՝«Արդյունաբերական արտադրանքի արտադրողների գների ինդեքսների մասին» բաժնում։