Դեկտեմբերի 26-ին Լենինգրադի մարզում (ՌԴ) Հայաստանի Հանրապետության վարչապետ, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի (ԵՏԲԽ) նախագահ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ կայացել է ԵՏԲԽ նիստ՝ Եվրասիական տնտեսական միության երկրների ղեկավարների, ԵԱՏՄ-ին կից դիտերդ պետությունների ղեկավարների և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևի մասնակցությամբ։
Խորհրդի անդամները հաստատել են ԵԱՏՄ 2025 թվականի միջազգային գործունեության հիմնական ուղղությունները՝ այս ոլորտի համակարգաստեղծ փաստաթուղթը, որը մշակվել է Հանձնաժողովի կողմից անդամ պետությունների հանձնարարականներին համապատասխան։
Հավանության է արժանացել ԵԱՏՄ մասին պայմանագրում հետաքննություններ անցկացնելու հատուկ պաշտպանական, հակագնագցման և փոխհատուցման միջոցների կիրառման կամ չկիրառման որոշումներ ընդունելու ընթացքում հատուկ մեխանիզմին հետ կապված մասով փոփոխություններ կատարելու մասին արձանագրությունը։
Միության երկրների ղեկավարներին ներկայացվել են Հանձնաժողովի զեկույցները ծառայությունների միասնական շուկայի գործունեության և Եվրասիական տնտեսական միությունում ծառայությունների առանձին հատվածների ազատականացման մասին:
Ստորագրվել է ԵԱՏՄ և երրորդ կողմի (կողմերի) միասնական մաքսային տարանցման համակարգի մասին համաձայնագիրը, որը հիմնարար իրավական հիմքեր է սահմանում երրորդ երկրների հետ միասնական տարանցիկ համակարգի ստեղծման մասին Միության առանձին միջազգային պայմանագրերի կնքման համար:
Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհուրդը Իրանի Իսլամական Հանրապետությանը շնորհել է ԵԱՏՄ-ին կից դիտորդ պետության կարգավիճակ։
Միության երկրների ղեկավարները որոշել են, որ 2025 թվականին Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհուրդը, Եվրասիական միջկառավարական խորհուրդը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը նախագահելու է Բելառուսի Հանրապետությունը։
ԵՏԲԽ հերթական նիստը տեղի կունենա 2025 թվականի մայիսի վերջին Բելառուսում։