Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիան փոփոխություններ է կատարել «Օծանելիքակոսմետիկական արտադրանքի անվտանգության մասին» Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 009/2011) ստանդարտների ցանկում:
Ստանդարտների ցանկերը լրացվել են յոթ միջպետական ստանդարտով, երեք ստանդարտ փոխարինվել է 2023 թվականի նոր տարբերակներով։
Փոփոխությունների կիրառմանը հարմարվելու,
ինչպես նաև համապատասխանության գնահատման մարմինների հավատարմագրման նպատակով նախագծով
նախատեսվում է, որ ցանկում նոր ընդգրկվող ստանդարտները կկիրառվեն 2025 թվականի հունվարի
1-ից ոչ շուտ։