«Սպառող և ձեռնարկատեր. վստահություն հանուն զարգացման»՝ ահա այս թեման է հաստատվել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից՝ որպես Եվրասիական տնտեսական միության 2024 թվականի գերակայություն: ԵՏՀ Կոլեգիան հունվարի 23-ի նիստում համապատասխան հանձնարարական է ընդունել Միության երկրների համար։
Համաշխարհային տնտեսության անկայունության պայմաններում «եվրասիական հնգյակի» երկրներն իրենց համատեղ զարգացման գործում կողմնորոշվում են հասարակության և բիզնեսի կարիքների վրա։ Միության բոլոր երկրների բնակիչների շահերին համապատասխանող միասնական շուկայի զարգացման գերակայություններն ամրագրված են Անդամ պետությունների սպառողների իրավունքների պաշտպանությանն համատեղ գործողությունների ծրագրում:
2024 թվականի թեման ընդունվել է նշված ծրագրին համապատասխան։ Այն կօգնի հասարակության ուշադրությունը հրավիրել սպառողների և ձեռնարկատերերի միջև փոխգործակցության և նրանց միջև վստահության տարածության ամրապնդման խնդիրներին:
Ընթացիկ տարում Միության երկրները տեղեկատվական և ուսուցողական միջոցառումներ են նախատեսել ձեռնարկատերերի և հասարակության շահերի հավասարակշռության պահպանման խնդիրների վերաբերյալ։ Առաջիկա աշխատանքները կընդգրկեն բոլոր հինգ անդամ պետությունների բնակիչներին: Սա թույլ կտա հանրայնացնել սպառողների պաշտպանության ոլորտում ԵԱՏՄ քաղաքականությունը, ընդլայնել գործող և ներդնել նոր մեխանիզմներ՝ Միության սպառողական շուկայի մասնակիցների միջև բարեվարք հարաբերությունների աջակցության ու զարգացման համար։
Տեղեկանք
Առաջին անգամ ԵԱՏՄ տարվա թեման ընտրվել է 2023 թվականին: ԵՏՀ տվյալներով՝ ընտրված թեմային համապատասխան կատարված աշխատանքն ընդգրկել է 60 մլն մարդու։
2024 թվականի թեման առաջարկել է Միության անդամ պետությունների սպառողների իրավունքների պաշտպանության հարցերով խորհրդատվական կոմիտեն Հանձնաժողովի կայքում անցկացված հանրային քվեարկության արդյունքների հիման վրա։