Մինչև ապրանքների հայտարարագիր ներկայացնելը բաց թողնման մասին դիմումը պարզեցված մաքսային փաստաթուղթ է, որն արտացոլում է մաքսային հսկողության համար անհրաժեշտ նվազագույն տեղեկությունները, և ապրանքը փաստացի բաց է թողնվում մինչև ընդհանուր սահմանված ձևով ապրանքների հայտարարագիր ներկայացնելը:
Նշված փաստաթուղթն ակտիվորեն օգտագործվում է լիազորված տնտեսական օպերատորների (ԼՏՕ) կողմից, որոնց համար մինչև հայտարարագիր ներկայացնելն ապրանքների բաց թողումը տրամադրվող պարզեցումներից մեկն է:
Լիազորված տնտեսական օպերատորի ինստիտուտը գործընկերային ծրագրի միջազգայնորեն ճանաչված ստանդարտ է, իսկ ԼՏՕ-ն՝ անձանց հատուկ կատեգորիա, որոնց մաքսային գործառնություններ և մաքսային վերահսկողություն իրականացնելիս տրամադրվում են պարզեցումներ՝ որպես որոշակի պահանջներին համապատասխանող անձանց։
Համանման տեղեկություններ նշվում են ապրանքների այն հայտարարագրում, որի լրացման կարգը հաստատվել է Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի մայիսի 20-ի «Ապրանքների հայտարարագրի ձևի և լրացման կարգի մասին» N 257 որոշմամբ։