Նորություններ

11.11.2024

ԵԱՏՄ-ում կանաչ տնտեսության սկզբունքների ներդրման հայեցակարգը ՄԱԱԶԽ կայուն զարգացման լավագույն տարածաշրջանային պրակտիկաներից է:

Միավորված ազգերի կազմակերպության Առևտրի և զարգացման խորհրդաժողովի (ՄԱԱԶԽ) կողմից անցկացված ISAR Honours մրցույթի արդյունքների հիման վրա Եվրասիական տնտեսական միությունում կանաչ տնտեսության սկզբունքների ներդրման հայեցակարգը դարձել է 2024 թվականի կայուն զարգացման լավագույն միջազգային նախաձեռնություններից մեկը (4-րդ տեղ):

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի՝ միջազգային մակարդակով կանաչ փոխակերպման ընդհանուր սկզբունքների համաձայնեցման այս նախաձեռնությունը քննարկվել է ՄԱԱԶԽ շրջանակներում գործող կայուն զարգացման ոլորտում հաշվառման և հաշվետվության միջազգային ստանդարտների հարցերով փորձագետների միջկառավարական աշխատանքային խմբի (ISAR) նստաշրջանում, ինչպես նաև նոյեմբերի 5-8-ը Ժնևում կայացած թեմատիկ միջոցառումների ընթացքում:

Նստաշրջանի մասնակիցներին հետաքրքրել է Հանձնաժողովի ներկայացուցիչների առաջարկը, որ Հայեցակարգում ձևակերպված կանաչ տնտեսության զարգացման համաեվրասիական մոտեցումները հիմք դառնան բնապահպանական կարգավորման ազգային համակարգերի փոխադարձ ճանաչման և հետևաբար՝ այսպես կոչված «կլիմայական խոչընդոտների» (բնապահպանական կամ կլիմայական նկատառումներով կիրառվող սահմանափակող միջոցների) չկիրառման համար։

ԵՏՀ մակրոտնտեսական քաղաքականության վարչության բաժնի պետ Անդրեյ Պանտելեևն ընդգծել է, որ «փոխադարձ ճանաչումը ամենապրագմատիկ և գիտականորեն հիմնավորված մոտեցումն է, որը մեզ հնարավորություն է տալիս, օգտագործելով ՄԱԿ-ի հարթակները, միավորել երկրների լայն շրջանակի ջանքերը ազգային տնտեսությունների տեխնոլոֆիական արդիականացման ապահովման գործում՝ միաժամանակ նվազեցնելով շրջակա միջավայրի և կլիմայի վրա բացասական ազդեցությունը»։
Ինչպես նշել են ԵՏՀ ներկայացուցիչները, կանաչ տնտեսության հիմնական մոտեցումն այն է, որ յուրաքանչյուր պետությունում ապահովվի օպտիմալ հավասարակշռություն շրջակա միջավայրի և կլիմայի պաշտպանության՝ մի կողմից, և մյուս կողմից՝ սոցիալտնտեսական զարգացման ազգային նպատակների իրականացման միջև, քանի որ բնակչության համար հավասարապես կարևոր են թե բարեկեցության աճը, թե կենսամիջավայրի բարելավումը: Այս մոտեցումն իրականացնելու համար ԵՏՀ-ն առաջարկում է օգտագործել տնտեսական նախագծերը որպես կանաչ դասակարգելու կոնկրետ, գիտականորեն հիմնավորված և միջազգայնորեն ճանաչված չափանիշների հավաքածու: Ընդ որում, կարևոր է, որ այս չափանիշները քանակապես չափելի են:

Հայեցակարգում կարևորվում է լավագույն հասանելի տեխնոլոգիաների (ԼՀՏ) օգտագործումը՝ որպես կայուն զարգացման ոլորտում միջազգային համագործակցության գործիք: ԼՀՏ օգտագործումը կարող է կապող օղակ դառնալ ձեռնարկությունների, ներդրողների, վարկատուների և տեխնոլոգիաներ մշակողների միջև՝ անկախ նրանց ռեզիդենտության պետությունից, այդպիսով ստեղծելով լրացուցիչ հնարավորություններ ֆինանսավորման և միջազգային կոոպերացիայի ներգրավման համար։

ԵՏՀ ներկայացուցիչները նշել են, որ միջազգային օրակարգում վերջերս նկատվում է շեղում դեպի այսպես կոչված «ածխածնային չեզոքության»՝ ի վնաս կայուն զարգացման այլ բաղադրիչների։ ԵՏՀ կողմից ներկայացված Հայեցակարգում ցույց է տրված, որ ջերմոցային գազերի արտանետումների կրճատումը բնապահպանական բարեկեցության և կայուն զարգացման բազմաթիվ բաղադրիչներից միայն մեկն է, ուստի այս բաղադրիչը բացարձակ դարձնելը: խելամիտ չէ:

ISAR նստաշրջանին մասնակցել են ՄԱԱԶԽ ավելի քան 70 անդամ երկրների, այդ թվում՝ ԵԱՏՄ պետությունների պատվիրակություններ և դիվանագիտական առաքելությունների աշխատակիցներ, ինչպես նաև միջազգային կազմակերպություններ՝ ՄԱԿ-ի տարածաշրջանային տնտեսական հանձնաժողովների, Համաշխարհային բանկի, Արժույթի միջազգային հիմնադրամի, ՄՀԶԿ, ԱՄԿ, ՅՈՒՆԵՊ, ՅՈՒՆԻԴՕ, ՊԳՀ, ԱՀԿ և այլնի ներկայացուցիչներ: