Դիտարկված օրակարգի արդիականությունը պայմանավորված է անդրսահմանային տեղաշարժերի աճով և մաքսային վարչարարությունում ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների ինտենսիվ կիրառման անհրաժեշտությամբ։
«Միասնական կոլեգիան և նրա կողմից ընդունվող որոշումները կարևոր գործիք են միութենական իրավունքի արդիականացման տեսանկյունից։ Ի վերջո, մաքսային օրենսդրության խախտումները կանխարգելելու և կանխելու ոլորտում մեր փոխգործակցությունը միատեսակության կարիք ունի, - ընդգծել է Մակսատ Մամիտկանովը։ - Այսօր առանցքային խնդիրը թվային տրանսպորտային միջանցքների կազմակերպումն է և էլեկտրոնային նավիգացիոն կապարակնիքների կիրառմամբ մաքսային տարանցման միասնական համակարգի ստեղծումը»։Տեղեկանք