Նորություններ

25.11.2022 (Обновлено: 02.12.2022 09:42)

Մակսատ Մամիտկանովը մասնակցել է էլեկտրոնային առևտրի զարգացմանը նվիրված կոնֆերանսին

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մաքսային համագործակցության նախարար Մակսատ Մամիտկանովը մասնակցել է «Էլեկտրոնային առևտրի ապրանքների միասնական շուկա. մարքեթփլեյսերը ԵԱՏՄ օրակարգում» գիտագործնական կոնֆերանսին, որը նվիրված է Եվրասիական տնտեսական միությունում էլեկտրոնային առևտրի զարգացմանը և կոնտրաֆակտին հակազդմանը:

ԵՏՀ նախարարը խոսել է Միությունում անդրսահմանային էլեկտրոնային առևտրի կարգավորման վերաբերյալ Հանձնաժողովի հիմնական նախաձեռնությունների մասին։ Կոնֆերանսի մասնակիցները ծանոթացան Միության իրավունքի արդիականացման ուղղությամբ ԵՏՀ աշխատանքի արդյունքներին, այդ թվում՝ ԵԱՏՄ Մաքսային օրենսգրքի կատարելագործմանը, ինչպես նաև էլեկտրոնային առևտրի ինստիտուտի զարգացման նպատակով անդամ երկրներում փորձարկումների իրականացմանը։

«Առևտրի զարգացումը պահանջում է ամրապնդել համագործակցությունը միջազգային մաքսային հանրության միջև տեղեկատվության փոխանակման, մաքսային ընթացակարգերի վերահսկման և պարզեցման մեխանիզմների փոխադարձ ճանաչման միջոցով», - ասել է Մակսատ Մամիտկանովը:
Նրա կարծիքով, էլեկտրոնային առևտրի ինստիտուտը «կամուրջ» է ամբողջ աշխարհի սպառողների և արտադրողների միջև, և այժմ անհրաժեշտ է ստեղծել ճկուն իրավական հիմք, որը կապահովի մաքսատան և բիզնեսի միջև երկխոսության ամրապնդումը այս խոստումնալից նախագծի շրջանակներում։

Տեղեկանք

Ներկայումս ԵԱՏՄ պետություններում անցկացվող փորձերի ընթացքում մշակվում են նոր իրավական մոտեցումներ՝ հաշվի առնելով Միության գործող իրավունքը։ Հանձնաժողովի Խորհրդի 2021 թվականի ապրիլի 5-ի № 7 կարգադրությանը համապատասխան՝ Միության նորմատիվ բազայի ձևավորմանը զուգահեռ անդամ պետություններում 2021 թվականի հուլիսի 1-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը իրականացվում են փորձնական նախագծեր (փորձեր): Սրան զուգահեռ Հանձնաժողովն ընդունել է Միության մի շարք ակտեր, որոնք իրավական հիմք են ձևավորում փորձի իրականացման համար։