Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մաքսային համագործակցության հարցերով նախարար Մակսատ Մամիտկանովը, որը մասնակցել է նիստին, նշել է, որ Մաքսային ծառայությունը մշտապես եղել և շարունակում է մնալ պետական անվտանգության ապահովման կարևոր օղակ, ազգային շահերի պաշտպանության երաշխավոր, իսկ համաշխարհային տնտեսության գլոբալացման պայմաններում միջազգային մաքսային համագործակցությունը ցանկացած պետության տնտեսական քաղաքականության ամենանշանակալի բաղադրիչներից է:Մակսատ Մամիտկանովը վստահություն է հայտնել Հանձնաժողովի և Միավորված կոլեգիայի հետագա արդյունավետ համատեղ աշխատանքի վերաբերյալ:
Հիշեցնենք, որ Միավորված կոլեգիան, որը ձևավորվել է 2011 թվականին, Միության առավել փորձառու և արդյունավետ ինտեգրացիոն մարմիններից մեկն է։ Այն համակարգում է միութենական պետությունների մաքսային ծառայությունների գործնական գործողությունները մաքսային վարչարարության միասնական սկզբունքների կիրառման շրջանակներում, հանդես է գալիս որպես փոխադարձ ընդունելի միասնականացված լուծումների քննարկման և մշակման, ինչպես նաև մաքսային ոլորտում խնդիրների օպերատիվ կարգավորման հարթակ։
ԵՏՀ Արարողակարգի և կազմակերպչական ապահովման վարչության Տեղեկատվական ապահովման բաժին