Նորություններ

16.04.2024

Մաքսիմ Երմոլովիչ. «ԵՏՀ հարթակում հակամենաշնորհային մարմինների ավելի սերտ փոխգործակցությունը նպաստում է հետաքննությունների արդյունավետության բարձրացմանը»

Հակամրցակցային գործերով հետաքննությունների արդյունավետության բարձրացման նպատակով Եվրասիական տնտեսական միության իրավունքի կատարելագործման հարցերը ապրիլի 15-ին կայացած հանդիպման ընթացքում քննարկել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման նախարար Մաքսիմ Երմոլովիչը և Ռուսաստանի Դաշնային հակամենաշնորհային ծառայության ղեկավար Մաքսիմ Շասկոլսկին:

«Սերտ աշխատանք է կատարվում ազգային մրցակցային գերատեսչությունների հետ, կան ավելի մանրամասն մշակում պահանջող հարցեր», — ասել է ԵՏՀ նախարարը: Մաքսիմ Երմոլովիչը նշել է անդրսահմանային շուկաներում հետաքննություններ իրականացնելիս իրավասությունների հարցերը ԵԱՏՄ փորձագիտական հարթակներում ավելի ակտիվ քննարկելու անհրաժեշտությունը։

«ԵՏՀ-ին կարևոր դեր է հատկացված արդար մրցակցության սկզբունքներով ԵԱՏՄ շուկաների արդյունավետ գործունեության ապահովման խնդիրների լուծման գործում, Ռուսաստանի ԴՀԾ-ն իր կողմից պատրաստ է աջակցել Հանձնաժողովին համատեղ աշխատանքի բոլոր ուղղություններով», — ընդգծել է Մաքսիմը Շասկոլսկին:

Քննարկվել են Բելառուսի Հանրապետությունում կայանալիք «5+1» ձևաչափով մասնակից պետությունների հակամենաշնորհային մարմինների ղեկավարների հանդիպման օրակարգային հարցեր։ Կարևորվել է Ռուսաստանի ԴՀԾ-ի՝ որպես Հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդում նախագահող կողմի իրականացվող գործունեությունը։

Կողմերը վստահություն են հայտնել միջազգային հարթակներում համատեղ նախաձեռնություններին փոխադարձ աջակցության անհրաժեշտության վերաբերյալ։