Տառատեսակի չափը. A A A
Կայքի գույները. C C C
Գրանցում կայքը Մորացել
Выберите язык
26.03.2024

Մաքսիմ Երմոլովիչը և Նիկոլայ Սնոպկովը քննարկել են պետգնումներում ԵԱՏՄ երկրների փոխադարձ մասնակցության ընդլայնման հնարավորությունները

Եվրասիական տնտեսական միության երկրներում պետական գնումների հավասար հասանելիության ապահովման և փոխադարձ մասնակցության մասնաբաժնի ավելացման հարցերը ուշադրության կենտրոնում էին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման նախարար Մաքսիմ Երմոլովիչի և Բելառուսի Հանրապետության առաջին փոխվարչապետի հանդիպման ընթացքում։

Ինչպես ընդգծել է Մաքսիմ Երմոլովիչը, ԵԱՏՄ-ում պետական գնումների շուկայի ծավալը գերազանցել է 190 միլիարդ ԱՄՆ դոլարը և շարունակում է աճել, սակայն մինչ պետգնումներին փոխադարձ մասնակցությունը դեռ փոքր է։

«Միայն պրոտեկցիոնիզմից փոխադարձ հրաժարման միջոցով երկրները կարող են զարգացնել իրենց առևտուրը՝ ավելացնելով մրցակցությունը»,- ասել է ԵՏՀ նախարարը։

Նիկոլայ Սնոպկովն իր հերթին նշել է, որ բելոռուսական ապրանքների մատակարարումները ԵԱՏՄ երկրներ ավելանում են, բելոռուսական ձեռնարկությունները ակտիվորեն մասնակցում են պետգնումներին։

«Հիմնական ուղենիշն այն է, որ «հնգյակի» ընդհանուր շուկան ավելի բաց դառնա։ Դրա համար անհրաժեշտ է վերացնել տարբեր տեսակի ազգային բացառումները, ապահովել հավասար հասանելիություն և մրցակցություն հավասար հիմունքներով», - ասել է Նիկոլայ Սնոպկովը։