Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման նախարար Մաքսիմ Երմոլովիչը աշխատանքային հանդիպում է ունեցել «Կորպորատիվ իրավաբանների միավորում (ԿԻՐՄ)» ոչ առևտրային գործընկերություն» ընկերակցության ասոցիացիայի նախագահ Ալեքսանդրա Նեստերենկոյի հետ։
Մաքսիմ Երմոլովիչը խոսել է մրցակցային քաղաքականության ոլորտում Հանձնաժողովի աշխատանքի հիմնական ուղղությունների մասին՝ անդրադառնալով Եվրասիական տնտեսական միության իրավունքի նախատեսվող փոփոխություններին, դատավարական գործողությունների ընթացքում անդամ պետությունների գործարար համայնքի և իշխանության մարմինների հետ փոխգործակցությանը, շուկայի հետազոտության վերաբերյալ Հանձնաժողովի նախաձեռնություններին։ Ընդ որում, ԵՏՀ նախարարն ընդգծել է, որ ԵԱՏՄ-ում մրցակցության զարգացումը ԵՏՀ և բիզնեսի համատեղ խնդիրն է։
Կողմերը քննարկել են Հանձնաժողովի և ազգային հակամենաշնորհային մարմինների միջև լիազորությունների տարանջատման խնդիրները, ԵՏՀ ակտերի և ազգային հակամենաշնորհային օրենսդրության կիրառման, տարբեր կատեգորիաների խախտումների համար անհրաժեշտ ապացույցների կազմի ու տեսակի հարցեր։ Քննարկվել են Հանձնաժողովի կողմից շուկաների վերլուծության ժամանակ կիրառվող մոտեցումները:
Հանդիպման մասնակիցները պատրաստակամություն են հայտնել շարունակել համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ։
Նշենք, որ աշխատանքի արդիական օրակարգի ձևավորման նպատակով Հանձնաժողովը պարբերաբար հանդիպումներ է ունենում գործարար համայնքի հետ։