Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կենտրոնակայանում աշխատանքային հանդիպումներ են կայացել ԵՏՀ, Եվրասիական տնտեսական միության դատարանի, ԵԱՏՄ երկրների մրցակցային գերատեսչությունների ներկայացուցիչների և Արևելյան և Հարավային Աֆրիկայի ընդհանուր շուկայի (ԿՈՄԵՍԱ) մրցակցության հարցերով հանձնաժողովի միջև։
Կողմերը քննարկել են մրցակցային քաղաքականության, իրավակիրառության և մրցակցության պաշտպանության հարցեր, ինչպես նաև ազգային մարմինների հետ փոխգործակցության առանձնահատկությունները: Մասնագետները ներկայացրել են իրենց փորձը մրցակցության, սպառողների իրավունքների խախտումներին առնչվող կոնկրետ գործերի օրինակով:
ԵՏՀ մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման նախարար Մաքսիմ Երմոլովիչն ընդգծել է. «Մրցակցությունը առանցքային դեր է կատարում ինտեգրացիոն գործընթացների զարգացման գործում։ Հուսով եմ, մեր համագործակցությունը օրինակ կծառայի և մեկնարկային կետ կդառնա ԵԱՏՄ-ի և ԿՈՄԵՍԱ-ի գործունեության այլ տնտեսական ոլորտներում երկխոսության համար»։
Քննարկվել է նաև մրցակցության հարցերով դատական պրակտիկայի հարցեր։
«ԵԱՏՄ դատարան դիմումների քանակով մրցակցությանն առնչվող գործերը երկրորդ տեղն են զբաղեցնում, – նշել է ԵԱՏՄ դատարանի նախագահ Ալեքսեյ Դրոնովը։ – Սա շատ լավ ցուցանիշ է, և այն մեզ տալիս է այս ոլորտում կարևոր իրավական դիրքորոշումներ ձևակերպելու հնարավորություն, որոնք մշակելիս Դատարանը ակտիվորեն դիմում է այլ ինտեգրացիոն միավորումների, ինչպես նաև միջազգային դատարանների պրակտիկային»։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և ԿՈՄԵՍԱ մրցակցության հարցերով հանձնաժողովի միջև փոխգործակցությունը սկսվել է 2019 թվականին, 2022 թվականի հուլիսին կողմերը պաշտոնականացրել են փոխգործակցությունը՝ Փոխըմբռնման հուշագիր ստորագրելով մրցակցային քաղաքականության և իրավակիրառության ոլորտում:
«Մեր եվրասիացի գործընկերների փորձը կօգնի մեզ կատարելագործել ԿՈՄԵՍԱ-ի իրավունքը պատասխանատվության ենթարկելու և անդրսահմանային շուկաներ որոշելու հարցում», – ասել է ԿՈՄԵՍԱ մրցակցության հարցերով հանձնաժողովի ղեկավար Ուիլարդ Մվեմբան: