Փետրվարի 16-ին տեղի է ունեցել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչի, ինչպես նաև Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևի, Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովի, Բելառուսի և Ռուսաստանի Միութենական պետության պետական քարտուղար Դմիտրի Մեզենցևը հանդիպումը Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ։
Կողմերը մտքեր են փոխանակել արդի միջազգային և տարածաշրջանային թեմաների շուրջ, ամփոփել 2022 թվականի փոխգործակցության արդյունքները։ Քննարկվել են եվրասիական ինտեգրման հետագա խթանման համար ավելի սերտ կապերի հաստատման հեռանկարները։