Նորություններ

12.09.2023 (Обновлено: 18.09.2023 10:03)

ԲՏՀ-ում Միխայիլ Մյասնիկովիչը Պրիմորիեի երկրամասին առաջարկել է ավելի ակտիվորեն միանա ԵԱՏՄ ինտեգրման օրակարգին

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը Արևելյան տնտեսական համաժողովի շրջանակներում հանդիպել է Պրիմորիեի երկրամասի նահանգապետ Օլեգ Կոժեմյակոյին։ Հանդիպումն անցկացվել է եռակողմ ձևաչափով՝ Ռուսաստանում Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպան Դմիտրի Կրուտոյի մասնակցությամբ։ Ինչպես նշել է Միխայիլ Մյասնիկովիչը՝ «Հեռավոր Արևելքի շրջանները դեռ նոր են սկսում ներգրավվել ինտեգրացիոն օրակարգում, սակայն Պրիմորիեի երկրամասը այս հարցում առաջատար է Ռուսաստանի Հեռավոր Արևելյան դաշնային շրջանի սուբյեկտների շրջանում»:

Օրինակ՝ միայն 2023 թվականի հունվար-հուլիս ամիսներին Բելառուսի և Պրիմորիեի երկրամասի միջև ապրանքաշրջանառությունը փաստացի արդեն հասել է նախորդ տարեկան ցուցանիշներին, ակտիվորեն զարգանում են առևտրային հարաբերությունները Ղազախստանի և Հայաստանի հետ։ 

Հանդիպմանը քննարկվել են ԵԱՏՄ երկրների և Պրիմորիեի միջև հետագա փոխգործակցության հեռանկարները՝ հաշվի առնելով երկրամասի առավելությունները՝ կապված Վլադիվոստոկի ազատ նավահանգստի ռեժիմի, առաջանցիկ տնտեսական զարգացման տարածքների, տրանսպորտալոգիստիկ համալիրների, ձկնատնտեսական իրավասությունների հետ և այլն:

Մասնավորապես, ԵՏՀ Կոլեգիայի ղեկավարն առաջարկել է մշակել Միության կոոպերացիոն արդյունաբերական նախագծերի տեղակայումը Ռուսկի կղզու հատուկ վարչական շրջանում։ Պրիմորիեի երկրամասն այսօր արդեն փոխշահավետ կոոպերացիոն ծրագրեր է իրականացնում Բելառուսի Հանրապետության հետ։ Ակտիվորեն իրականացվում են սննդամթերքի և բելոռուսական տեխնիկակի մատակարարումները Պարենային ապրանքների և բելոռուսական տեխնիկայի, այդ թվում՝ ՄՏԶ-ի, ՄԱԶ-ի և «Ամկոդոր» արտադրության։ Պրիմորիեում ստեղծվել են սպասարկման համապատասխան կենտրոններ, մշակվում են կաթնամթերքի վերամշակման ոլորտում համագործակցության հարցեր։ Քննարկվում են նոր հեռանկարային խոստումնալից նախագծեր։

Միխայիլ Մյասնիկովիչը և Օլեգ Կոժեմյակոն նաև քննարկել են Պրիմորիեի երկրամասի հեռանկարային տրանսպորտային երթուղիներն ու նախագծերը ԵԱՏՄ տրանսպորտային ենթակառուցվածքի զարգացման ծրագրերում ներառելու հնարավորությունը։

Բացի այդ, որպես այսպես կոչված հինգերորդ ազատությանը` «գիտելիքի ազատությանը» հասնելու նախաձեռնություն ԵՏՀ Կոլեգիայի նախագահն առաջարկել է ավելի ակտիվ ներգրավել տարածաշրջանի երիտասարդներին եվրասիական խնդիրների ուսումնասիրությանը: Այդ նպատակով առաջարկվել է տարածաշրջանի առանցքային համալսարանը՝ Հեռավոր Արևելքի դաշնային համալսարանը, միացնել ԵԱՏՄ շրջանակներում կրթական համագործակցության ցանցային ձևաչափերին և ԵՏՀ-ի հետ փոխգործակցությանը։

Միխայիլ Մյասնիկովիչը Օլեգ Կոժեմյակոյին հրավիրել է այցելել Եվրասիական տնտեսական հանձնաժողով։ 

Տեղեկանք

Պրիմորիեի երկրամասի ՀՏԱ-ն 2022 թվականին կազմել է գրեթե մեկուկես տրիլիոն ռուբլի և 2021 թվականի համեմատ աճել 15%-ով։ Զգալի աճ է գրանցվել տրանսպորտի և լոգիստիկայի (133%), բնակարանների շահագործման հանձնման (117%), զբոսաշրջության (111%), ներդրումների (146%) ոլորտներում:

Առևտրաշրջանառությունը Պրիմորիեում աճել է 22%-ով և կազմել 13 մլրդ դոլար։ Գործընկեր երկրների թիվը հասել է 122-ի։