Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը Ղրղզստանի Հանրապետության Նախարարների կաբինետի նախագահի առաջին տեղակալ, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամ Ադիլբեկ Կասիմալիևին շնորհավորել է ծննդյան օրվա առթիվ։
«Ձեր մեծ պրոֆեսիոնալիզմի, անձնական բարձր որակների, պետական գործչի հարուստ փորձի շնորհիվ, – ասված է շնորհավորական նամակում, – Դուք հարգանք և հեղինակություն եք ձեռք բերել Ղրղզստանի Հանրապետությունում, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության երկրներում»:
Միխայիլ Մյասնիկովիչը հատկապես նշել է Ադիլբեկ Կասիմալիևի հետևողականությունը ինտեգրացիոն հարցերի լուծման գործում և նրա ավանդը ԵԱՏՄ անդամ պետությունների միջև բարեկամական և գործընկերային տնտեսական հարաբերությունների ամրապնդման գործում։
Միխայիլ Մյասնիկովիչը Ադիլբեկ Կասիմալիևին մաղթել է քաջառողջություն, բարեկեցություն և հետագա հաջողություններ: