Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը շնորհավորել է Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին Անկախության օրվա կապակցությամբ, որը նշվում է հուլիսի 3-ին:
«Այսօր Բելառուսի Հանրապետությունը կայացած անկախ ժողովրդավարական պետություն է, որը զգալի հաջողությունների է հասել սոցիալ-տնտեսական զարգացման գործում,– ասվում է շնորհավորական նամակում։ – Անկախության օրը Բելառուսի ինքնիշխանության, ազգային հպարտության, անօրինակ խիզախության և բելառուս ժողովրդի հերոսության խորհրդանիշն է, ով պաշտպանել է ազատությունը և խաղաղ կյանքի իրավունքը»
Ինչպես ընդգծել է ԵՏՀ Կոլեգիայի ղեկավարը, աշխատասիրությունը, պատասխանատվության զգացումը և բարոյական բարձր սկզբունքները այն հատկանիշներն են, որոնք բոլոր ժամանակներում օգնել են բելառուսներին մնալ ուժեղ ազգ և հաղթահարել հայրենիքի հզորացման ու բարգավաճման ճանապարհին ցանկացած դժվարություն։
Միխայիլ Մյասնիկովիչը Ալեքսանդր Լուկաշենկոյին մաղթել է քաջառողջություն, բարեկեցություն և հետագա հաջողություններ պետական գործունեության մեջ, իսկ Բելառուսին՝ լինել միշտ ուժեղ և բարգավաճող պետություն։