Նորություններ

10.06.2022 (Обновлено: 06.07.2022 14:28)

Միխայիլ Մյասնիկովիչը շնորհավորել է Վլադիմիր Պուտինին Ռուսաստանի օրվա կապակցությամբ

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը շնորհավորել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին Ռուսաստանի օրվա կապակցությամբ։.

Ինչպես ասվում է շնորհավորական նամակում, այս տոնը միավորում է Ռուսաստանի Դաշնության ժամանակակից զարգացումն ու նրա հազարամյա պատմությունը, բազմաթիվ նվաճումներն ու հաղթանակները, գիտնականների, մարզիկների ձեռքբերումները, մշակութային հարուստ ժառանգությունը: Այն վկայում է սերունդների միասնության և տարբեր մշակույթների և կրոնական դավանանքների ժողովուրդների միասնության մասին։

«Վստահ եմ, որ եվրասիական ինտեգրացիայի զարգացման ուղղությամբ հետագա աշխատանքը կնպաստի ավանդական բարեկամության պահպանմանը և եվրասիական ժողովուրդների գործարար հաջող համագործակցությանը», - ընդգծել է ԵՏՀ Կոլեգիայի ղեկավարը:

Միխայիլ Մյասնիկովիչը Վլադիմիր Պուտինին մաղթել է քաջառողջություն, իսկ Ռուսաստանի Դաշնությանը՝ բարեկեցություն և բարգավաճում: