Նորություններ

28.07.2023

Միխայիլ Մյասնիկովիչը մի շարք երկկողմ գործարար հանդիպումներ և բանակցություններ է անցկացրել «Ռուսաստան-Աֆրիկա» գագաթնաժողովի շրջանակներում

Հուլիսի 27-ից 28-ը «Ռուսաստան-Աֆրիկա» գագաթնաժողովի շրջանակներում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը աշխատանքային հանդիպումներ է ունեցել Աֆրիկյան միության Հանձնաժողովի նախագահ Մուսա Ֆակի Մահամաթի և Աֆրիկյան արտահանման և ներմուծման բանկի (Աֆրեքսիմբանկ) նախագահ Բենեդիկտ Օրամայի հետ:

Քննարկվել են առևտրային համագործակցության հեռանկարները, արդյունաբերական և գիտական փոխգործակցության առանձին ասպեկտներ, ինչպես նաև պարենային անվտանգության ապահովման հարցեր։

ԵՏՀ Կոլեգիայի նախագահի և Աֆրիկյան միության Հանձնաժողովի նախագահ Մուսա Ֆակի Մահամաթի միջև հանդիպման ընթացքում առարկայականորեն քննարկվել են 2019 թվականին կնքված երկկողմ հուշագրի հետքերով Հանձնաժողովի և Աֆրիկյան միության միջև համագործակցության մասին նոր փաստաթղթի պատրաստման հարցեր։

Միխայիլ Մյասնիկովիչը Աֆրիկյան արտահանման և ներմուծման բանկի (Աֆրեքսիմբանկ) նախագահ Բենեդիկտ Օրամայի հետ քննարկել է աֆրիկյան տարածաշրջանում ԵԱՏՄ փորձի հիման վրա տեխնիկական կարգավորման համակարգի ներդրման հեռանկարները։

Գագաթնաժողովի ընթացքում ԵՏՀ Կոլեգիայի նախագահը նաև մտքեր է փոխանակել արդի միջազգային և տարածաշրջանային հարցերի շուրջ ՌԴ կառավարության ղեկավարի տեղակալ, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Խորհրդի նախագահ Ալեքսեյ Օվերչուկի, Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի, Ռուսաստանի նախագահ օգնական Յուրի Ուշակովի, Սանկտ‑ Պետերբուրգի նահանգապետ Ալեքսանդր Բեգլովի, Պետդումայի միջազգային գործերի հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկու հետ: