Նորություններ

27.11.2023

ԵՏՀ արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի նախարար Արտակ Քամալյանը կպատմի, թե ինչպես ստանալ ֆինանսավորում կոոպերացիոն նախագծի համար

Դեկտեմբերի 11-ին Մոսկվայի ժամանակով ժամը 11.00-ին Ռուսաստանի Դաշնության Առևտրաարդյունաբերական պալատի տարածքում տեղի կունենա Եվրասիական տնտեսական միությունում արդյունաբերական կոոպերացիայի ֆինանսական աջակցության մեխանիզմի բաց շնորհանդեսը։


Միջոցառմանը հրավիրվում են մասնակցելու արդյունաբերական ձեռնարկությունների, ոլորտային միավորումների, ինչպես նաև իշխանության տարածաշրջանային մարմինների ներկայացուցիչներ, որոնք հետաքրքրված են ԵԱՏՄ-ում գործընկերների հետ կոոպերացիոն համագործակցության զարգացմամբ։

Հանդիպման մասնակիցները կիմանան, թե ինչ չափանիշների պետք է համապատասխանի կոոպերացիոն նախագիծը ֆինանսական աջակցություն ստանալու համար, ինչ պահանջներ են սահմանված վարկառուի և ֆինանսական հաստատությունների համար, ինչպես նաև իրական հատվածի որ ոլորտներն են գերակա աջակցության տրամադրման համար:

Ֆինանսավորման մեխանիզմի իրականացման վերաբերյալ հարցերին կպատասխանի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի նախարար Արտակ Քամալյանը, որը պատասխանատու է նոր մեխանիզմի մշակման և ներդրման համար։

Հանդիպմանը կմասնակցեն անդամ պետությունների առևտրաարդյունաբերական պալատների, ոլորտային արդյունաբերական միությունների և բիզնես միավորումների ներկայացուցիչներ։

Միջոցառումն անցկացվելու է խառը ձևաչափով՝ առցանց միացման հնարավորությամբ։

Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք դիմել ԵՏՀ Արդյունաբերական քաղաքականության վարչություն՝ Ելենա Աստապևային, հեռ.՝ +7 (495) 669 24 00, լր. 48 78։

Միջոցառմանը ձեր մասնակցությունը կարող եք հաստատել հետևյալ էլեկտրոնային հասցեով՝ astapeva@eecommission.org:

Տեղեկանք


2023 թվականի հոկտեմբերի 26-ին Եվրասիական միջկառավարական խորհուրդը հաստատել է Արդյունաբերության ոլորտներում համատեղ կոոպերացիոն նախագծերի ընտրության և Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից դրանք իրականացնելիս ֆինանսական աջակցության տրամադրման մասին հիմնադրույթը: