Հանդիպման ընթացքում քննարկվել են ԵԱՏՄ երիտասարդական օրակարգի հետևյալ արդիական հարցերը՝
- Ղրղզստանի Հանրապետության Չոլպոն Աթա քաղաքում ԱՊՀ և ԵԱՏՄ 1-ին երիտասարդական համաժողովի արդյունքները, այդ թվում՝ ԵԱՏՄ երկրների կառավարությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարության հետ գործարար նախաճաշի ընթացքում երիտասարդական պատվիրակությունների մասնակիցների կողմից առաջարկված նախաձեռնությունները.
- ԵՏՀ Կոլեգիայի նախագահի նախաձեռնությունը Երիտասարդական նախաձեռնությունների իրականացման Եվրասիական հիմնադրամ ստեղծելու վերաբերյալ.
- համատեղ նախագծերը 2023 թվականին ԵԱՏՄ մարմիններում Ռուսաստանի Դաշնության նախագահության շրջանակներում և 2021-2022 թվականներին անցած համատեղ միջոցառումները.
- ԵԱՏՄ տարածքում ստաժավորման, երիտասարդական ձեռնարկատիրության և երիտասարդական զբոսաշրջության ընդհանուր ծրագրի հարցեր:
Կողմերը նաև պայմանավորվել են ակտիվացնել 2022-2024 թվականների Համագործակցության ծրագրի լրամշակման և ստորագրման աշխատանքները։
Դանիյար Տուրուսբեկովը խոսել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովում երիտասարդական նախաձեռնությունների քննարկման ու մշակման «միասնական պատուհանի» ստեղծման ու զարգազման վերաբերյալ Կոլեգիայի նախագահի հանձնարարության իրականացման ուղղությամբ Հանձնաժողովում իրականացվող աշխատանքների մասին:
Եզրափակելով՝ Դանիյար Տուրուսբեկովը հատուկ շնորհակալություն է հայտնել Երիտասարդության հարցերի դաշնային գործակալության իր գործընկերներին ԱՊՀ և ԵԱՏՄ 1-ին Երիտասարդական համաժողովի ընթացքում ակտիվ աշխատանքի համար և վստահություն հայտնել ի շահ Եվրասիական տնտեսական միության հետագա արդյունավետ համագործակցության մեջ։