Նորություններ

21.05.2021 (Обновлено: 14.12.2021 13:43)

ԵՏՀ մշտադիտարկումը ցույց է տվել ԵԱՏՄ երկրների բիզնեսի կարգավորիչ բեռնվածության նվազում

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդը կարգադրությամբ հավանություն է տվել Ծառայությունների առևտրի, հիմնադրման և գործունեության կանոնների 2019–2020 թվականին կատարման մշտադիտարկման մասին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի զեկույցին:

Զեկույցը պարունակում է տեղեկատվություն բիզնեսի ներքին կարգավորման, վերահսկման և հսկողության նկատմամբ ընդհանուր, ոչ ծանրաբեռնված մոտեցումներ ապահովող Կանոնների՝ Եվրասիական տնտեսական միության երկրների կողմից կատարման արդյունքների մասին:

Այսպես, վերջին երկու տարիների ընթացքում Միության երկրներում ձեռնարկվել են նշանակալից քայլեր՝ բիզնես մթնոլորտը բարելավելու և ձեռնարկատերերի կարգավորող բեռնվածությունը նվազեցնելու ուղղությամբ: Մասնավորապես, ռուսական և ղազախական ԿԱԳ ընթացակարգերի անալոգիայով (ԱՌՎ)՝ Հայաստանում, Բելառուսում և Ղրղզստանում հաստատվել են բիզնեսի վրա ազդող օրենսդրական ակտերի նախագծերի կարգավորող ազդեցության գնահատումն անցկացնելու կարգը, ժամկետները և դեպքերը:

Բացի այդ, Բելառուսում և Ղրղզստանում պարզեցվել է ակտերի նախագծերի հանրային քննարկումներին մասնակցության ընթացակարգը, այդ թվում` համացանցի ռեսուրսների օգնությամբ:

Ղազախստանում բարձրացվել է մշակվող փաստաթղթերի նախագծերի վերաբերյալ տեղեկատվության հասանելիության մակարդակը՝ բաց հասանելիության տիրույթում տեղադրելով ոչ միայն հենց նախագծերը, այլ նաև այդ նախագծերի վրա կարգավորող ազդեցության վերլուծության մասին եզրակացությունները:

Ռուսաստանում սկսվել է վերահսկողական և հսկողական ու թույլատրողական գործունեության լայնածավալ բարեփոխումը՝ նորմատիվ իրավական ակտերը, որոնք բացասաբար են ազդում ընդհանուր բիզնեսի մթնոլորտի և կարգավորող միջավայրի վրա, վերանայելու և չեղյալ համարելու նպատակով:

Ընդհանուր առմամբ, Միության երկրների կողմից կանոնների կատարումը թույլ է տալիս ապահովել ձեռնարկատերերի անխափան գործունեությունը, բարձրացնել թույլատրողական համակարգերի արդյունավետությունը, նվազեցնել արգելքների ռիսկերը: Ընդ որում, դրանց իրականացումը հիմք է հանդիսանում կարգավորման ներդաշնակեցման համար և գործիք է, որւ պայմաններ է ստեղծում ապրանքներ հաստատելու, արտադրելու, աշխատանքներ կատարելու, ծառայություններ մատակարարելու և այլ գործունեություն իրականացնելու ազատության համար:

 Տեղեկանք.

Ծառայությունների առևտրի, հիմնադրման և գործունեության կանոնները հաստատվել են Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2016 թվականի դեկտեմբերի 26 № 24 որոշմամբ: Եվրասիական տնտեսական հանձնաժողովը՝ ի կատարումն որոշման 2-չդ կետի, մշտադիտարկում է իրականացնում, Միության երկրների կողմից կանոնների կատարման արդյունքների մասին  հաշվետվություն է պատրաստում և առնվազն երկու տարին մեկ անգամ այդ մասին տեղեկացնում է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդին: