Տառատեսակի չափը. A A A
Կայքի գույները. C C C
Գրանցում կայքը Մորացել
Выберите язык
27.06.2025

ԵՏՀ-2025-ում քննարկվել են ժամանակակից մրցակցային քաղաքականության հարցեր

Այն հիմնական մարտահրավերների մասին, որոնց գլոբալ փոփոխությունների պայմաններում բախվում են Եվրասիական տնտեսական միության երկրների մրցակցային մարմինները, խոսվել է հունիսի 26-ին Մինսկում՝ ԵՏՀ-2025-ի «Ժամանակակից մրցակցային քաղաքականություն. մարտահրավերներ և հեռանկարներ» պանելային նստաշրջանում, որին մասնակցել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման նախարար Մաքսիմ Երմոլովիչը:

Միջոցառմանը քննարկվել են մրցակցության ապահովման համար անհրաժեշտ միջոցներն ու մեխանիզմները, պետության ու բիզնեսի դերը արդար մրցակցային միջավայրի ձևավորման գործում:

Առանձին անդրադարձել են միջազգային փորձին: Իրանի, Չինաստանի, Ուզբեկստանի մրցակցային մարմինների ներկայացուցիչները ներկայացրել են իրենց աշխատանքի փորձը, այդ թվում՝ տեխնոլոգիական և շուկայական փոփոխություններին օպերատիվ արձագանքման փորձը:

Ներկայացվել է թեմայի շուրջ ՅՈՒՆԿՏԱԴ-ի մրցակցության և սպառողների իրավունքների ոլորտի քաղաքականության ստորաբաժանման ղեկավարի և ԲՐԻԿՍ մրցակցային իրավունքի և քաղաքականության միջազգային կենտրոնի տնօրենի տեսլականը: Նստաշրջանի բանախոսներն էին ԵԱՏՄ երկրների ազգային մարմինների ներկայացուցիչներ:

«Կարծում եմ, նստաշրջանում առաջադրված բոլոր նպատակներն իրագործված են: Այս միջոցառումը Հանձնաժողովին և ԵԱՏՄ երկրներին կօգնի կառուցել միութենական շուկաներում մրցակցության ոլորտում համատեղ աշխատանքի հետագա ուղղությունները», — ամփոփել է Մաքսիմ Երմոլովիչը: