Նորություններ

31.07.2023

ԵՏՀ հարթակում քննարկվել են բնական մենաշնորհների ոլորտի օրենսդրության ներդաշնակեցմանն ուղղված առաջարկներ

Մերձեցման ենթակա բնական մենաշնորհների ոլորտում Եվրասիական տնտեսական միության երկրների նորմատիվ իրավական ակտերի ցանկի ձևավորման աշխատանքի արդյունքները քննարկվել են Բնական մենաշնորհների հարցերով խորհրդատվական կոմիտեի նիստում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տրանսպորտի և ենթակառուցվածքի վարչության տնօրենի պաշտոնակատար Ելենա Վալենտայի նախագահությամբ։

«Փաստաթուղթը կնպաստի բնական մենաշնորհների ոլորտներում անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցման գործընթացներին Միության մասին պայմանագրով սահմանված բնական մենաշնորհների սուբյեկտների գործունեության կարգավորման սկզբունքների և կանոնների հիման վրա ազգային օրենսդրությունում համապատասխան փոփոխություններ կատարելու միջոցով»,- նշել է Ելենա Վալենտան։

Նիստի ընթացքում նաև հավանության է արժանացել տեղեկատվության կառուցվածքը, որը կպարունակի ընթացիկ տարում բնական մենաշնորհների ոլորտի խնդիրների իրականացման արդյունքները։

Բացի այդ, Հայաստանի Հանրապետության Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ներկայացրել է Հայաստանում սակագնային քաղաքականության առանձնահատկությունները և էներգաարդյունավետության հարցերով պետական աջակցության միջոցները։

Տեղեկանք

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցման համապատասխան միջոցների իրականացման հաջորդականությունը որոշելուն ուղղված միջոցառումների պլանը (ճանապարհային քարտեզը) հաստատվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Խորհրդի 2017 թվականի դեկտեմբերի 20-ի № 37 կարգադրությամբ։