Դեկտեմբերի 19-ին Հանձնաժողովի կոլեգիան քննարկել է ԵԱՏՄ անդամ պետությունների հնարավոր եվրասիական զբոսաշրջային երթուղիների աշխարհագրության վերլուծության արդյունքներով կազմված զեկույցը:
Հաշվի առնելով զբոսաշրջության ոլորտի մուլտիպլիկատիվ էֆեկտը՝ զբոսաշրջային երթուղիների աշխարհագրության մասսայականացումը և ընդլայնումը, այդ թվում՝ ԵԱՏՄ դիտորդ պետությունների զբոսաշրջային ռեսուրսներ այցելությամբ, կնպաստի երրորդ երկրներից զբոսաշրջիկների հոսքի ավելացմանը։ Ինչպես նշվում է զեկույցում, դա հիմք կհանդիսանա ոլորտի դինամիկ զարգացման համար, լրացուցիչ խթան կհաղորդի զբոսաշրջությանն առնչվող տնտեսության ոլորտներին, ներառյալ հյուրանոցները, տրանսպորտը, գյուղատնտեսությանը, բժշկությանը, զբոսաշրջության ոլորտում ներդրումները։
Զեկույցում ներկայացված երթուղիները զբոսաշրջային հետաքրքրություն ներկայացնող առաջնային օբյեկտներն են, որոնք կարող են հենակետեր դառնալ երթուղային քարտեզների նախագծերի մշակման ժամանակ։ Հետագայում զեկույցի դրույթները հաշվի կառնվեն ԵԱՏՄ շրջանակներում զբոսաշրջության զարգացման հայեցակարգի նախագիծը մշակելիս։
Զեկույցը տեղադրված է Հանձնաժողովի պաշտոնական կայքում։