Նորություններ

13.03.2023

ԵՏՀ կայքում տեղադրված է Պետգնումների ոլորտում ԵԱՏՄ պետությունների կողմից ծրագրվող բացառումների գրանցամատյանը

ԵՏՀ պաշտոնական կայքի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մրցակցային քաղաքականության և պետական գնումների ոլորտի քաղաքականության վարչության էջի «Քաղաքականություն պետգնումների ոլորտում» բաժնում տեղադրված է ԵԱՏՄ անդամ պետությունների կողմից պետական գնումների, որոշակի հնարավոր մատակարարից կոնկրետ պետական գնման և ազգային ռեժիմից բացառումների իրականացման առանձնահատկությունների մասին ակտերի ընդունման մասին ծանուցումների ռեգիստրը։ 

Վերազգային մարմնի կողմից նման Գրանցամատյանի վարումը նախատեսված է Եվրասիական տնտեսական միության պետությունների կողմից պետգնումների ոլորտում ազգային ռեժիմից բացառումներ սահմանելու մասին ակտերի ընդունման վերաբերյալ ծանուցումները Հանձնաժողովի կողմից քննարկելու կարգում ԵՏՀ Խորհրդի կողմից 2022 թվականի դեկտեմբերին կատարված փոփոխություններով:

Գրանցամատյանը տեղեկատվություն է պարունակում բացառումների, առանձնահատկությունների և կոնկրետ պետական գնումների, ինչպես նաև Կարգի պահանջներին դրանց համապատասխանության, սահմանվող կարգավորման որակավորման մասին և այլ տեղեկություններ:

Ակտերի նախագծերի մասին տեղեկատվությունը տեղադրվում է ԵԱՏՄ պաշտոնական պորտալում բաց տիրույթում՝ ազգային ռեժիմից բացառումներ սահմանելու գործընթացի հրապարակայնությունը բարձրացնելու կամ առանձնահատկություններ սահմանելու գործընթացի նպատակով, որը հետաքրքիր է ոչ միայն պետական մարմինների ներկայացուցիչների, այլև բիզնեսի համար, որը շահագրգռված է ԵԱՏՄ պետություններում պետգնումներին մասնակցելու հարցում։

Ծանուցումների գրանցամատյանին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝

https://eec.eaeunion.org/comission/department/cpol/zakupki/