10.06.2023
Համախմբված բյուջեի հարկային եկամուտները 2023 թվականի 1-ին եռամսյակում աճել են Հայաստանում, Ղազախստանում և Ղրղզստանում
2023 թվականի 1-ին եռամսյակում նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ հարկային եկամուտներն աճել են Հայաստանում, Ղազախստանում և Ղրղզստանում՝ համապատասխանաբար, 15,5%-ով, 23,5%-ով և 20%-ով։ Ընդ որում, Ղազախստանում նվազել են ոչ հարկային եկամուտները (-39,2%), իսկ Ռուսաստանում՝ բյուջեի ընդհանուր եկամուտները (-10,5%)։
Եվրասիական տնտեսական միության պետությունների բյուջեների հարկային եկամուտների հիմնական բաժինը կազմել է. Հայաստանում՝ եկամտահարկը և ԱԱՀ-ն, Ղազախստանում և Ռուսաստանում՝ շահութահարկը և ԱԱՀ-ն, Ղրղզստանում՝ ԱԱՀ-ն։
Ավելի մանրամասն վիճակագրական տեղեկատվություն ներկայացված է ԵՏՀ վիճակագրության վարչության կայքէջի «Ֆինանսական վիճակագրություն» բաժնում: