Արտակ Քամալյանն ընդգծել է, որ Միության երկրներին արդեն հաջողվել է իրագործել մի շարք կարևոր խնդիրներ և որոշակի արդյունքների հասնել արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի ոլորտներում։ Համաձայնեցված արդյունաբերական քաղաքականության առավել նշանակալի արդյունքներին կարելի է վերագրել տասնյոթ եվրասիական տեխնոլոգիական պլատֆորմների ստեղծումը, որոնք անհրաժեշտ են գիտական և տեխնոլոգիական զարգացման առաջադեմ նվաճումները արդյունաբերական արտադրություն ներմուծելու համար: Հաստատվել են արդյունաբերական համագործակցության խորացման մի շարք ծրագրեր, այդ թվում՝ ավիաշինության, դեղագործության, էկոլոգիապես մաքուր տրանսպորտի արտադրության և օգտագործման ոլորտներում։ Ագրոարդյունաբերական ոլորտում աշխատանքի շրջանակներում հետևողականությամբ իրացվում է մրցունակ գյուղատնտեսական արտադրանքի արտադրության ծավալների լավարկման, ընդհանուր ագրարային շուկայի պահանջմունքների բավարարման և ագրոարդյունաբերական արտահանման ավելացման համար Միության պետությունների ռեսուրսային ներուժի արդյունավետ օգտագործման համատեղ միջոցների համակարգը։
Սակայն, ԵՏՀ նախարարի խոսքերով, ինտեգրումից առավելագույն սիներգետիկ արդյունքի ստացման համար Միության ձեռնարկությունները, այդ թվում՝ մանր և միջին բիզնեսը, պետք է ավելի ակտիվորեն ներգրավվեն համագործակցական շղթաների ստեղծման և կառուցման աշխատանքին։
«Մենք տեսնում ենք, որ արդյունաբերական իտեգրացիայի զարգացման ճանապարհին առկա է մեկ կարևոր արգելք՝ դա ԵԱՏՄ պետություններում այս կամ այն ձեռնարկությունների, ինչպես նաև այս կամ այն ապրանքների և ծառայությունների մատուցման հնարավորության առկայության մասին տեղեկացվածությունն է։ Մենք լուծել են այդ խնդիրը. ԵՏՀ կայքում տեղադրված է և պարբերաբար թարմացվում է ԵԱՏՄ-ի արդյունաբերականացման քարտեզը։ Դա տվյալների միջճյուղային, միջերկրային շտեմարան է, որը նախատեսված է բիզնեսի, անդամ պետությունների և Հանձնաժողովի կողմից կոոպերացիայի և ներմուծման փոխարինմանն ուղղված աշխատանքի համար։ Այդ տեղեկատվական աղբյուրն արտացոլում է մեր երկրների արտադրական ներուժը և հատուկ ստեղծվել է ընկերություններին իրենց տեղը գտնելու և համագործակցությանը մասնակցելու հարցում աջակցելու համար, – ասել է Արտակ Քամալյանը։ – Մենք նաև աշխատանք են տանում «Արդյունաբերական համագործակցության, ենթակոնտրակտացիայի և տեխնոլոգիաների փոխանցման եվրասիական ցանց» թվային նախագծի ստեղծման ուղղությամբ, որը միասնական ցանցի ներքո միավորելու է մեր երկրների մանր, միջին և խոշոր բիզնեսը։ Արդյունքում ՄՄԲ-ը կարող է ներկառուցվել ավելի խոշոր մատակարարողների և պատվիրատուների տեխնոլոգիական շղթաների մեջ՝ և դա իրական օգնություն է փոքր ձեռնարկություններին»։Արտակ Քամալյանը նաև ընդգծել է, որ Հանձնաժողովը պատրաստ է իր իրավասությունների սահմաններում առավել աջակցություն ցուցաբերել կոոպերացիոն համագործակցությանը ձգտող ԵԱՏՄ երկրների գործարար համայնքների ներկայացուցիչներին։
Կոնֆերանսի շրջանակներում քննարկվել են Եվրասիական տնտեսական միության և ԱՊՀ-ի տարածքում տարբեր մեծության գիտատեխնիկական կոլեկտիվների և արտադրական ընկերությունների փոխգործակցության, կայուն համագործակցության ձևավորման, թվայնացման, ԵԱՏՄ ագրոարդյունաբերական հատվածի զարգացման, թվային գործընթացների նորմատիվային կարգավորման, գյուղատնտեսության համար թվային կադրերի նախապատրաստման, ագրարային ոլորտում տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման ընդլայնման արդիական հարցեր։
ԵՏՀ Արարողակարգի և կազմակերպչական ապահովման վարչության Տեղեկատվական ապահովման բաժին