Ըստ ճշգրտված տվյալների՝ 2021 թվականին փոխադարձ առևտրի ծավալը հասել է Եվրասիական տնտեսական միության գործոողության ընթացքում արձանագրված առավելագույն ցուցանիշին և կազմել 73,1 մլրդ ԱՄՆ դոլար, որը 32,8%-ով բարձր է 2020 թվականի և 18,6%-ով՝ 2019 թվականի ցուցանիշներից:
Փոխադարձ առևտրում արտահանման ծավալների աճը գրանցվել է Միության բոլոր պետություններում։ Առավելագույն աճը նկատվել է Ղրղզստանում (42,7%) և Ղազախստանում (37,8%)։
ԵԱՏՄ արտաքին առևտրաշրջանառության մեջ փոխադարձ առևտրի շրջանառության բաժինը 2021 թվականին կազմել է 14,6%։ Առավելագույն հավելաճը գրանցվել է Ղազախստանում՝ փոխադարձ առևտրի բաժինը արտաքին առևտրի ընդհանուր ծավալում աճել է 2,5 տոկոսային կետով։
Ավելի մանրամասն վիճակագրական տեղեկատվությունը ներկայացված է վիճակագրության վարչության կայքէջի «Արտաքին և փոխադարձ առևտրի վիճակագրություն» բաժնի 2021 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսների վերլուծական նյութերում (ճշգրտված տվյալներ)։