Ծրագրի նոր խմբագրությունը, որը նախապատրաստվել է՝ հաշվի առնելով անդամ պետությունների առաջարկները, ներառում է 53 դիրք։ Դրանցից 27-ում նախատեսվում է մշակել նոր միջպետական ստանդարտներ, որոնցից 25-ը հիմնված կլինի ISO, EN և OECD միջազգային և տարածաշրջանային ստանդարտների պահանջների վրա։ Ծրագրի այլ դիրքերի համար նախատեսվում են գործող միջպետական ստանդարտների փոփոխություններ կամ դրանց վերանայում՝ հաշվի առնելով միջազգային ստանդարտների վերջին արդիական տարբերակները: Ինչ վերաբերում է նախորդ Ծրագրով չավարտված ստանդարտներին, ապա դրանց մշակման ավարտի ժամկետներն արդիականացվել են։