Նորություններ

11.01.2022 (Обновлено: 13.01.2022 10:53)

Ղրղզստանի Հանրապետության Նախագահ Ս.Ն. Ժապարովի ԴԻՄՈՒՄԸ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ղեկավարներին

պայմանավորված՝ անդամ պետութունների տնտեսության վրա գնաճային ազդեցության ճշգրտման համար անհրաժեշտ է աճեցնել համագործակցությունը արդյունաբերական և ագրոարդյունաբերական ոլորտներում:

Ուստի անհրաժեշտ է մշակել համատեղ ծրագրեր ու նախագծեր, որոնք նախատեսում են անդամ պետություններում արտադրական հզորությունների տեղայնացում, արդյունաբերական կոոպերացիայի ուժեղացում, այդ թվում՝ դրանցում տեղեկատվական, նորարարական և «կանաչ» տեխնոլոգիաների ներդրում շրջակա միջավայրի վրա ազդեցության նվազեցման և մեր տնտեսությունների արդյունավետության բարձրացման նպատակով:

Միաժամանակ անհրաժեշտ է մշակել ներմուծման փոխարինման համատեղ նախագծերի, ենթակառուցվածքային նախագծերի տարածական զարգացման և իրականացման կանխատեսման համակարգ՝ լավագույն գիտատեխնիկական և նորարարական մշակումների օգտագործմամբ, այդ գործընթացին ներգրավելով Միության անդամ պետությունների զարգացման ֆինանսական ինստիտուտները և գիտական ներուժը:

Այսօրվա դրությամբ շատ արդիական է մնում Միության անդամ պետություններում պարենային անվտանգության ապահովման հիմնախնդիրը: Այս առնչությամբ անհրաժեշտ է իրականացնել համաձայնեցված ագրոարդյունաբերական քաղաքականություն գնային ցնցումների զսպման և գյուղատնտեսական արտադրանքի արտադրության հավասարակշռվածության ապահովման նպատակով:

Բացի այդ, Միության ներսում արտադրողների ու սպառողների միջև ուղիղ գործարար շփումների զարգացումը, ապրանքաբաշխիչ համակարգերի և լոգիստիկ ենթակառուցվածքի ստեղծումը թույլ կտային էապես նվազեցնել մանիպուլացիաները գների հետ, այդ թվում՝ հիմնական խմբերի առաջին անհրաժեշտության ապրանքների համար:

Համավարակի հետ կապված ընթացիկ իրավիճակը և առանձին անդամ պետությունների վրա արտաքին տնտեսական ճնշումը Միությունից պահանջում են ավելի ինտենսիվ և սերտ փոխգործակցություն՝ անդամ պետությունների տնտեսական զարգացման նպատակային աջակցության համակարգ ձևավորելու նպատակով:

Անհրաժեշտ է սահմանել անդամ պետությունների ազգային տնտեսություններին աջակցման չափորոշիչներ ու սկզբունքներ և այդ աջակցության ապահովման գործիքներ՝ մեր երկրների ներառական զարգացման և տնտեսական աճի տեմպերի մերձեցման համար: Այդ ամենը պետք է իրականացնել Ռազմավարական ուղղություններով սահմանված ժամկետներում՝ մեր պետություններում առկա սոցիալ-տնտեսական իրավիճակի վրա ճնշումը չեզոքացնելու համար:

Մինչև 2025 թվականը եվրասիական տնտեսական ինտեգրման ռազմավարությունը ներառում է անդամ պետությունների տարածքում՝ «Արևելք-Արևմուտք» և «Հյուսիս-Հարավ» ուղղությամբ տրանսպորտային ենթակառուցվածքի ստեղծումն ու զարգացումը, այդ թվում՝ «Մեկ գոտի - Մեկ ուղի» չինական նախաձեռնության հետ Եվրասիական տնտեսական միության կապակցման շրջանակներում:

Առաջարկում ենք ստեղծել ենթակառուցվածքային նախագծերի խումբ, որոնք դրական ազդեցություն կգործեն անդամ պետությունների և ամբողջ Միության տնտեսության վրա, ինչպես նաև ներդնել դրանց իրագործման մեխանիզմ:

Որպես օրինակ, նպատակահարմար է համարվում «Չինաստան-Ղրղզստան-Ուզբեկստան» երկաթուղու կառուցման շատ կարևոր նախագծի առաջմղումը և հետագա իրագործումը:

2022 թվականին Միությանը նպատակահարմար է կենտրոնանալ կլիմայի փոփոխության մարտահրավերներին արձագանքման համակարգված միջոցների մշակման և կլիմայական օրակարգի շրջանակներում ԵԱՏՄ անդամ պետությունների մոտեցումների մերձեցման վրա, որոնք նպատակաուղղված են շրջակա միջավայրի պաշտպանությանը և տնտեսական աճի համար բարենպաստ պայմանների ստեղծմանը, անդամ պետությունների և ամբողջ Միության տնտեսությունների մրցունակության բարձրացմանը:

Եվրասիական տնտեսական միության զարգացումը անքակտելիոներ կապված է Միության անդամ պետությունների քաղաքացիների բարեկեցության հետ, որոնք աշխատանքային գործունեություն են իրականացնում և պետք է ունենան լիարժեք կենսապայմաններ՝ անկախ այն հանգամանքից, թե Միության որ պետությունում են աշխատում:

Այս առնչությամբ կարևոր է ուշադրություն դարձնել այս տարվա ընթացքում սոցիալական ապահովության տրամադրման ոլորտի այն հարցի լուծմանը, որը ներառում է անդամ պետությունների աշխատավորներին և նրանց ընտանիքի անդամներին աշխատանքի տեղավորման պետությունում բժշկական օգնության տրամադրումը նույն պայմաններով, ինչ աշխատանքի տեղավորման պետության քաղաքացիներին:

Միջազգային համագործակցության զարգացումը՝ բոլոր ձևաչափերով, Միության գործունեության գերակա ուղղությունն է:

Այս համատեքստում կարևոր է զարգացնել ինչպես երրորդ երկրների հետ համագործակցության երկխոսության ձևաչափը, այնպես էլ առևտրատնտեսական հարաբերությունները առևտրային համաձայնագրերի ստորագրման միջոցով՝ նոր հեռանկարային շուկաներ դուրս գալու նպատակով, որոնք ընդգրկում են Հարավ-Արևելյան Ասիայի, Մերձավոր Արևելքի և Հնդկա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի, Հյուսիսային Աֆրիկայի, ինչպես նաև Լատինաամերիկյան մայրցամաքի երկրները:

Նաև առաջարկում եմ ուժեղացնել ԵԱՏՄ և ԱՊՀ աշխատանքային մարմինների միջև փոխգործակցությունը՝ երկու միավորումների ինտեգրման ներուժի բարձրացման նպխատակով ԱՊՀ իրավական բազայի և ԵԱՏՄ իրավունքի կապակցման հարցերով:

Կարևոր է ուշադրությունը հրավիրել այն հանգամանքին, որ համագործակցության աշխարհագրության ընդլայնումը պետք է ընդգրկի, ընդհանուր առմամբ, ամբողջ Եվրասիական տնտեսական միության շահերը՝ հաշվի առնելով Միության՝ որպես Մեծ եվրասիական գործընկերության ձևավորման կենտրոններից մեկի դիրքավորումը և վերջինիս յուրաքանչյուր անդամ պետության տնտեսության սպեցիֆիկան:

Հասունացել է ինտեգրման գաղափարների համակարգային տարածման ուղղությամբ Հանձնաժողովի ներուժի աճեցման, միջերկրային, միջգերատեսչական, միջոլորտային գործողության և փոխգործակցության մեջ Եվրասիական ինտեգրման իմաստների ինստիտուցիոնալ ներթափանցման խփթանման, զանգվածային գիտակցության մեջ, ներառյալ մեր երիտասարդ սերնդի գիտակցությունը, Եվրասիական գաղափարախոսության լայնամասշտաբ տարածման անհրաժեշտությունը:

Այս նպատակով առաջարկում ենք հիմնել և ամեն տարի անցկացնել ԵԱՏՄ երիտասարդական համաժողովը:

2022 թվականին լրանում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքների մեկնարկի 10-րդ տարին: Դա կարևոր միջոցառում է, որը պետք խթան դառնա Միության գաղափարների տարածման և հասարակությունում առավելագույն արդյունավետությամբ վերջինիս ժողովրդականացման համար:

Այս կապակցությամբ առաջարկվում է բոլոր անդամ պետություններում մասշտաբային տեղեկատվական կամպանիաներ ու միջոցառումներ իրականացնել:

Ղրղզստանի Հանրապետությունը, հավատարիմ մնալով Միության գաղափարներին, նպատակներին ու սկզբունքներին, գործադրելու է բոլոր ջանքերը անդամ պետությունների միջև արդյունավետ և փոխշահավետ համագործակցության իրականացման համար:

Աջակցություն եմ ակնկալում մեր նախաձեռնությունների համար, ինչպես նաև վստահություն հայտնում, որ ԵԱՏՄ անդամ պետությունների համագործակցության և համատեղ փոխգործակցության պարագայում կիրականացվեն Միության ներուժի ամրապնդման և մեր ինտեգրացիոն միավորման հետագա զարգացման համար նախանշված նպատակներն ու խնդիրները:

 

 

 

Եվրասիական

տնտեսական Բարձրագույն

խորհրդի Նապագահ                                                Ս.Ն. Ժապարով