Նորություններ

15.04.2022 (Обновлено: 18.05.2022 14:57)

Հավանություն է տրվել տնտեսությունների դիմադրողականության բարձրացման համար մաքսային ու սակագնային միջոցառումների երրորդ փաթեթին

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը քննարկել է Կողմերի նոր առաջարկներ կրիտիկական ներմուծման ապրանքների լայն տեսականու համար մաքսատուրքերի դրույքաչափերի ժամանակավոր զրոյացման վերաբերյալ։ Քննարկման արդյունքում համաձայնեցվել են շուրջ երեք հարյուր դիրքերի վերաբերյալ նախաձեռնություններ։
«Ավելի վաղ Խորհրդի՝ մարտի 17-ի և ապրիլի 5-ի նիստերի, ինչպես նաև Խորհրդի հաջորդ նիստերի ընթացքում, արդեն հավանություն էին ստացել ներկայիս պայմաններում սոցիալապես նշանակալի ճյուղերի աջակցության երկու փաթեթ, այդ թվում՝ կապված լոգիստիկական շղթաների խաթարման հետ», - հիշեցրել է ԵՏՀ առևտրի հարցերով նախարար Անդրեյ Սլեպնյովը:

Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ կողմերը շարունակել են կատարելագործել արտադրատեսակների ցանկը՝ ընդլայնելու մաքսասակագնային կարգավորման միջոցների շրջանակը՝ Եվրասիական տնտեսական միության երկրների տնտեսական հատվածների կարիքներին համապատասխան։

Նախարարի, պոսքերով՝ այս անգամ տուրքերի զրոյացումը կանդրադառնա, մասնավորապես, օրգանական քիմիական միացությունների և անօրգանական քիմիայի արտադրանքի որոշ տեսակների, մեքենաների, սարքավորումների և մեխանիզմների մասերի որոշակի տեսակների, լոբազգիների որոշ տեսակներ և թղթի ու ստվարաթղթի որոշ տեսակների վրա:

Միաժամանակ ԵՏՀ Կոլեգիայի իրավասության մեջ գտնվող մի շարք դիրքերի վերաբերյալ Հանձնաժողովի խորհրդի անունից մոտ ապագայում որոշում կկայացվի։ Որոշումները տարածվելու են 2022 թվականի մարտի 28-ից ծագած իրավահարաբերությունների վրա։