Նորություններ

12.08.2022 (Обновлено: 19.08.2022 12:59)

Հավանության է արժանացել ԵԱՏՄ երկրներում զբոսաշրջային ծառայությունների կարգավորիչների միջև համագործակցության մասին համաձայնագիրը

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիան հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միության երկրների զբոսաշրջային ծառայությունները կարգավորող մարմինների միջև վարչական համագործակցության մասին համաձայնագրին։ Այն կոչված է արդյունավետ տեղեկատվական փոխանակման միջոցով անբարեխիղճ տուրօպերատորներից սպառողների և հասարակության շահերի ապաշտպանությանը:

Փաստաթուղթը սահմանում է կարգավորիչների փոխգործակցության կարգը, որը նրանց թույլ կտա արագ տեղեկատվություն փոխանակել միմյանց միջև և կանխել իրավախախտումները: Նրանք կկարողանան տեղեկատվություն պահանջել և ստանալ այլ երկրների իրավասու մարմիններից, այդ թվում՝ տուրօպերատորներին պատասխանատվության ենթարկելու փաստերի և հիմքերի, նրանց տրված թույլտվությունների, զբոսաշրջության շուկայի մասնակիցների մասին և այլն։

Այս մեխանիզմները կխթանեն զբոսաշրջության ոլորտի զարգացումը՝ զբոսաշրջության և հարակից ծառայությունների ողջ ոլորտի համար միասնական շուկայի ընդլայնմամբ, միևնույն ժամանակ նպաստելով ԵԱՏՄ այլ երկրների տուրօպերատորների և տուրիստական գործակալների նկատմամբ փոխադարձ վստահության ապահովմանը։

Տեղեկանք

Համաձայնագիրը մշակվել է ԵԱՏՄ մասին պայմանագրի 68-րդ հոդվածի և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2019 թվականի դեկտեմբերի 20-ի № 12 հրամանի համաձայն։

Ծառայությունների միասնական շուկան ծառայությունների կոնկրետ հատվածի այն վիճակն է, որտեղ կողմերը չեն կիրառում խտրական, քանակական և այլ սահմանափակումներ, ճանաչում թույլտվությունները և որակավորումները և ապահովում Միության ամբողջ տարածքում ծառայություն մատուցելու հնարավորությունը՝ առանց իրավաբանական անձի ձևով լրացուցիչ հիմնադրման: