Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան հավանություն է տվել Բնակչության առողջության համար դեղորայքային պատրաստուկների հատուկ կարևորության գնահատման ուղեցույցին՝ դրանց գրանցման ժամանակ արագացված փորձաքննություն անցկացնելու նպատակով։
Ուղեցույցը դեղ արտադրողներին թույլ է տալիս հիմնավորել դեղորայքային պատրաստուկի գրանցման համար արագացված ընթացակարգերի կիրառումը՝ ելնելով դրա յուրահատկությունից (բուժման այլ այլընտրանքային մեթոդների բացակայությունից), հիվանդությունների ծանր ձևերի բուժման կամ վերահսկողության ապահովման, բուժառուների մոտ հաշմանդամության առաջացման կանխարգելման կամ մահացության նվազեցման կարողությունից:
Փաստաթղթում օգտագործվել են դեղի օգուտի գնահատման օբյեկտիվ ցուցանիշները, որոնք թույլ են տալիս գնահատել, թե որքան կարող է երկարացվել կյանքը կամ կրճատվել անաշխատունակության դեղը օգտագործման դեպքում:
Հատուկ կարևորության դեղորայքային պատրաստուկների արագացված շուկայահանումը թույլ կտա լրացնել անդամ պետությունների առողջապահական համակարգի և բուժառուների՝ նոր բարձր արդյունավետ դեղորայքային պատրաստուկների կարիքները: