Նորություններ

24.09.2024

Սահմանվել են ԵԱՏՄ-ում գարեջրի և գարեջրային ըմպելիքների թվային մակնշման միասնական կանոնները

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը քննարկել է Ռուսաստանի Դաշնության նախաձեռնողական առաջարկը և որոշում ընդունել Եվրասիական տնտեսական միությունում միասնականացված կանոններով գարեջրի և գարեջրի հիման վրա պատրաստված ըմպելիքների մակնշման ներդրման մասին։

Փաստաթղթի համաձայն՝ անդամ պետություններն ինքնուրույն կորոշեն իրենց տարածքում նշված արտադրանքը նույնականացման միջոցներով մակնշելու ներդրման ամսաթիվը և կարգը՝ այդ մասին առնվազն վեց ամիս առաջ ծանուցելով ԵՏՀ-ին։

«Անդրսահմանային առևտրի շրջանակներում մակնշման ազգային օպերատորների փոխգործակցությունը կիրականացվի ԵԱՏՄ-ում նույնականացման միջոցներով ապրանքների մակնշման համակարգի հիմնական տեխնոլոգիական կազմակերպական մոդելի նորացված խմբագրությամբ նախատեսված կարգով», — հստակեցրել է ԵՏՀ առևտրի նախարար Անդրեյ Սլեպնևը:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Միության մի շարք երկրներում ապրանքների այս խումբը դասվում է ենթաակցիզային ապրանքների կատեգորիային, ազգային օրենսդրության մակարդակով կարող են սահմանվել ապրանքների վրա հակակեղծման միջոցներ պարունակող նյութական կրիչ փակցնելու, ինչպես նաև ակցիզային հարկը ամբողջությամբ վճարելու մասին տեղեկատվության փոխանակման մասին լրացուցիչ պահանջներ: