Խոսքը վերաբերում է այնպիսի ապրանքների, ինչպիսիք են՝ ԵԱՏՄ մաքսային տարածքում վերամշակման գործողություններից առաջացած վերամշակման ապրանքները, թափոնները և մնացորդները, ինչպես նաև բազմակի շրջանառության (վերադարձվող) տարան, որոնք արտահանվում են Միության մաքսային տարածքից մաքսային վերաարտահանման ընթացակարգին համապատասխան։
Որոշմամբ նաև փոփոխություններ են կատարվում Ապրանքների հայտարարագիրը լրացնելու կարգում։ Նախատեսվում է, որ վերաարտահանման մաքսային ընթացակարգին համապատասխան նման ապրանքների մաքսային հայտարարագրման ժամանակ ապրանքների հայտարարագրում նշվեն տարանցման հայտարարագրում ավելի վաղ հայտարարագրված տրանսպորտային միջոցների մասին տեղեկությունները։