Սահմանվել են տեխնիկական կանոնակարգի պահանջներին օծանելիքի և կոսմետիկայի համապատասխանության գնահատման այն փաստաթղթերի գործողության ժամկետը, որոնք տրվել կամ ընդունվել են մինչև փոփոխությունների ուժի մեջ մտնելը։ Այս ժամանակահատվածում ընդունված տեխնիկական կանոնակարգի պահանջներին օծանելիքակոսմետիկական արտադրանքի համապատասխանության մասին հայտարարագրերը կգործեն մինչև դրանց գործողության ժամկետի ավարտը, պետական գրանցման վկայականները՝ երեք տարվա ընթացքում։
Սա նշանակում է, որ ձեռնարկատերերը ստիպված չեն լինի անմիջապես վերակառուցել արտադրությունը օրենսդրական նոր պահանջների պատճառով։ Անցումային շրջանը նրանց հնարավորություն կտա ևս որոշ ժամանակահատվածում արտադրել և իրացնել օծանելիքակոսմետիկական արտադրանքի նախկին տեսակները։ Դրանց շրջանառությունը ԵԱՏՄ շուկայում թույլատրվում է պիտանիության ժամկետի ընթացքում։
Ընդունված որոշման համաձայն՝ տեխնիկական կանոնակարգի փոփոխություններն ուժի մեջ կմտնեն 2023 թվականի ապրիլի 18-ից։