Նորություններ

08.09.2022

Հրապարակվել է ԵԱՏՄ 2022 թվականի 1-ին կիսամյակի սոցիալ-ժողովրդագրական վիճակագրությունը

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի վիճակագրության վարչությունը հրապարակել է «Սոցիալ-ժողովրդագրական ցուցիչներ. Եվրասիական տնտեսական միության վիճակագրություն» տեղեկագիրը: Գրքույկը պարունակում է 2022 թվականի հունվար-հունիս ամիսների տվյալներ բնակչության թվաքանակի, աշխատաշուկայի, կենսամակարդակի, սպառողական գների և սպառողական շուկայի վերաբերյալ։

Այս տարվա առաջին կիսամյակում ԵԱՏՄ բոլոր երկրներում ծնելիությունը 2021 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է՝ Հայաստանում՝ 4,3%-ով (ծնվել է 16,5 հազար մարդ), Ղազախստանում՝ 8,4%-ով (198,1 հազար մարդ), Ղրղզստանում՝ 3,6%-ով (70,9 հազ. մարդ), Ռուսաստանում՝ 6,3%-ով (635,2 հազ. մարդ)։

Ընդ որում, բոլոր պետություններում, բաղի Ռուսաստանի,ց նկատվել է բնակչության բնական աճ։ Ռուսաստանում անկումը կազմել է 383,8 հազար մարդ։

ԵԱՏՄ բոլոր երկրներում, բացառությամբ Ղրղզստանի, գրանցվել է բնակչության միգրացիոն արտահոսք։ Ղրղզստանում միգրացիայի աճը կազմել է 1750 մարդ։

Միջին ամսական անվանական աշխատավարձը Միության բոլոր երկրներում 2022 թվականի առաջին կիսամյակում 2021 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է: Ինչպես անվանական, այնպես էլ իրական աշխատավարձի աճի ամենաբարձր տեմպերը գրանցվել է Ղազախստանում (համապատասխանաբար 124,1% և 110,9%) և Ղրղզստանում (123,9% և 109,8%)։

Ավելի մանրամասն վիճակագրական տեղեկատվությունը ներկայացված է վիճակագրության վարչության կայքէջի «Վիճակագրական հրապարակումներ» բաժնում: