Տառատեսակի չափը. A A A
Կայքի գույները. C C C
Գրանցում կայքը Մորացել
Выберите язык
12.12.2023

Հրապարակվել է ԵԱՏՄ-ում աշխատանքի շուկայի մասին վիճակագրական հետազոտությունը

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի վիճակագրության վարչությունը հրապարակել է Եվրասիական տնտեսական միության աշխատաշուկայի 2018-2022 թվականների ուսումնասիրությունը:

Ուսումնասիրության մեջ տվյալներ են ներկայացվել աշխատուժի, զբաղվածների և գործազուրկների թվաքանակի, նրանց կազմի և ըստ սեռի, տարիքի, կրթական մակարդակի նրանց կառուցվածքի վերաբերյալ: Զբաղված բնակչությունը դասակարգվել է ըստ կրթության մակարդակի, զբաղվածության կարգավիճակի և տնտեսական գործունեության տեսակների։ Գործազուրկները՝ ըստ կրթության մակարդակի, աշխատանքի որոնման տևողության և եղանակների։ Ժողովածուն նաև ներառում է ցուցանիշներ, որոնք բնութագրում են գրանցվող գործազրկությունը, աշխատանքային ուժի և աշխատատեղերի շարժը։

2022 թվականին ԵԱՏՄ բնակչությունը կազմել է 185.5 մլն մարդ. աշխատուժի թվաքանակը՝ 93.4 մլն մարդ (48.2 մլն տղամարդ և 45.2 մլն կին), նրանցից զբաղված բնակչությունը՝ 89.5 մլն մարդ։ Գրանցված գործազրկության մակարդակը 2022 թվականի վերջին կազմել է աշխատուժի թվաքանակի 0.9%-ը։ Զբաղվածության ծառայություններ դիմածների 72.7%-ը տեղավորվել է աշխատանքի։

Ավելի մանրամասն տեղեկատվությունը ներկայացված է ԵՏՀվիճակագրության վարչության էջում՝ «Աշխատաշուկա. Եվրասիական տնտեսական միության 2018-2022 թվականների վիճակագրություն» ժողովածուի մեջ: