Եվրասիական տնտեսական հանձնաժողովը հարթակում կայացել է էլեկտրոնային առևտրի վերաբերյալ վեբինար, որին մասնակցել են ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման կոնֆերանսի (ՅՈՒՆԿՏԱԴ), ՄԱԿ-ի Եվրոպայի տնտեսական հանձնաժողովի (ՄԱԿ ԵՏՀ) և ՄԱԿ-ի Միջազգային առևտրի իրավունքի հանձնաժողովի (ՅՈՒՆՍԻՏՐԱԼ) ներկայացուցիչներ:
«Մենք բարձր ենք գնահատում միջոցառման մասնակից միջազգային կազմակերպությունների փորձագիտական աջակցությունը, որը տրամադրվել է Հանձնաժողովին համագործակցության և փոխըմբռնման հուշագրերի շրջանակներում։ Ըստ օրակարգի՝ կունենանք պրակտիկային առնչվող ու հագեցած քննարկում։ Վերջինիս արդյունքները կօգտագործվեն էլեկտրոնային առևտրի ոլորտում Եվրասիական տնտեսական միության իրավունքի մշակման ընթացքում», - նշել է ԵՏՀ առևտրային քաղաքականության վարչության տնօրեն Վլադիմիր Սերպիկովը, բացելով հանդիպումը։
ԵՏՀ մաքսասակագնային և ոչ սակագնային կարգավորման վարչության փոխտնօրեն Ասկատ Բեկովը, ներկայացնելով Հանձնաժողովում կատարված աշխատանքները, նշել է, որ առցանց առևտրի տարեկան աճն այսօր Միությունում միջին հաշվով կազմում է 20-25%, ինչին մեծապես նպաստում է Միության՝ համացանցում ապրանք ձեռք բերող սպառողների թվի աճը:
«Էլեկտրոնային առևտրի առկա ներուժը զարգացնելու նպատակով 2020 թվականից ի վեր Հանձնաժողովը ծավալուն աշխատանք է կատարում ԵԱՏՄ տարածքում ոլորտի զարգացման համար բարենպաստ պայմաններ ձևավորելու համար։ Միության երկրների կառավարությունների ղեկավարների կողմից 2021 թվականի նոյեմբերին ընդունված ճանապարհային քարտեզի առանցքային ուղղություններից մեկը միջազգային համաձայնագրի նախագծի նախապատրաստումն է՝ երկրորդ մակարդակի մի շարք ակտերի հաջորդող ընդունմամբ», - ընդգծել է նա։
ՄԱԿ-ի կազմակերպությունների փորձագետները տեղեկացրել են այնպիսի ոլորտներում միջազգային լավագույն փորձի մասին, ինչպիսիք են e-commerce-ում սպառողների իրավունքների պաշտպանությունը, մրցակցության զարգացումը, էլեկտրոնային փաստաթղթերի օգտագործումը, ինչպես նաև անձնական տվյալների պաշտպանությունը: