Նորություններ

09.02.2022 (Обновлено: 21.02.2022 14:49)

Մետրոպոլիտենի շարժական կազմի տեխկանոնակարգի անցումային դրույթները կգործեն մինչև 2027 թվականի հունվարի 2-ը

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան սահմանել է «Մետրոպոլիտենի շարժակազմի անվտանգության մասին» ԵԱՏՄ տեխկանոնակարգի անցումային դրույթները, որն ընդունվել է ԵՏՀ Խորհրդի կողմից 2021 թվականի դեկտեմբերի 2-ին և ուժի մեջ կմտնի 2025 թվականի հունվարի 2-ից։

Տեխկանոնակարգն ուժի մեջ մտնելուց հետո 24 ամսվա ընթացքում թույլատրվում է արտադրել և թողարկել արտադրանք՝ համապատասխանության գնահատման ազգային փաստաթղթերի համաձայն՝ դրանք նախատեսված լինելու դեպքում, և առանց համապատասխանության գնահատման փաստաթղթերի՝ նման ընթացակարգ նախատեսված չլինելու դեպքում:

Անցումային դրույթներն ընդունվել են տեխնիկական կանոնակագրի պահանջներին և համապատասխանության գնահատման փաստաթղթերի ձևակերպմանն աստիճանաբար հարմարվելու համար: Իսկ անցումային դրույթներին համապատասխան թողարկված արտադրանքի շրջանառությունը թույլատրվում է միայն դրա ծառայության ժամկետի ընթացքում։