Նորություններ

27.06.2022 (Обновлено: 06.07.2022 14:40)

Նախապատրաստվել են Առաջին Եվրասիական տնտեսական համաժողովի հիմնական թեզերը

Եվրասիական տնտեսական միությունում ինտեգրման զարգացման հիմնական առաջնահերթությունները միջնաժամկետ հեռանկարում պետք է դառնան մասնավորապես՝ Մինչև 2025 թվականը եվրասիական ինտեգրացիայի զարգացման ռազմավարության իրագործման համատեղ աշխատանքը, ներառյալ ներմուծման փոխարինման կոնկրետ կոոպերացիոն նախագծերի իրականացումը, Միության պարենային անվտանգության ապահովումը, Միության թվային օրակարգի լիարժեք իրականացումը, ազգային արժույթներով հաշվարկների համար վճարային համակարգերի և բանկային քարտերի զուգակցման աշխատանքների ակտիվացումը, սեփական միջազգային Ֆինանսահաշվարկային մեխանիզմների ձևավորման արագացումը, «կանաչ» տեխնոլոգիաների ոլորտում անդամ պետությունների համագործակցության զարգացումը, վերաապահովագրական ընկերության ստեղծման այդ թվում՝ ՇՀԿ, ԱՍԵԱՆ և ԲՐԻԿՍ երկրների մասնակցությամբ։ Այս մասին ասվում է «Եվրասիական տնտեսական ինտեգրումը գլոբալ փոփոխությունների դարաշրջանում» առաջին Եվրասիական տնտեսական համաժողովի արդյունքներով թեմատիկ նստաշրջանների բանաձևերի հիման վրա Պատրաստված Հիմնական թեզերում։ Ներդրումային ակտիվության նոր հնարավորություններ»:

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին զուգադիպեցված Առաջին Եվրասիական տնտեսական համաժողովը կայացել է մայիսի 26-ին Բիշքեկում (Ղրղզստանի Հանրապետություն): Համաժողովն անցկացվել Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Ղրղզստանի Հանրապետության հովանու ներքո՝ Եվրասիական տնտեսական միության Գործարար խորհրդի մասնակցությամբ:

Միջոցառմանը մասնակցել է ավելի քան 2000 մարդ, որոնք ներկայացնում են հասարակության բոլոր առանցքային ոլորտները՝ պետական գերատեսչությունները, բիզնեսը, գիտությունը, կրթությունը, հասարակական կառույցները, քաղաքական շրջանակները, զանգվածային լրատվության միջոցները, ինչպես նաև ԵԱՏՄ պետություններից ժամանած երիտասարդական շարժման ներկայացուցիչներ: Համաժողովին մասնակցել են նաև օտարերկրյա պատվիրակներ։

Համաժողովի անցկացման նպատակներն էին՝ ԵԱՏՄ պետությունների տնտեսական համագործակցության զարգացման հեռանկարային ուղղությունների քննարկումը, մասնակից երկրների տնտեսավարող սուբյեկտների միջև համագործակցական կապերի ընդլայնման վերաբերյալ առաջարկությունների պատրաստումը, Միության պետությունների ներդրումային և նորարարական ներուժի միավորման ուղղությամբ միջոցների և մեխանիզմների մշակումը, արտահանման ներուժի զարգացումը:

Համաժողովի գագաթնակետը դարձավ լիագումար նիստը ԵԱՏՄ երկրների ղեկավարների մասնակցությամբ, որտեղ Միության պետությունների ղեկավարները կիսվեցին գլոբալ վերափոխման պայմաններում ինտեգրացիոն գործընթացների զարգացման տեսլականով և հիմնական ասպեկտներով:

Լիագումար նիստի արդյունքներով և բանավիճային հարթակների աշխատանքի արդյունքներով մասնակիցները ներկայացրել են առաջարկություններ և գաղափարներ, որոնք կարող են օգտագործվել ԵԱՏՄ նորմատիվ իրավական ակտերի նախապատրաստման ժամանակ ապագայում եվրասիական ինտեգրման զարգացման և խորացման համար:

 Հիմնական թեզերի ամբողջական տեքստը։