Նորություններ

23.11.2023 (Обновлено: 27.11.2023 17:30)

Ստորագրվել է ԵԱՏՄ մաքսային տարածքից արտահանվող ապրանքների ծագման որոշման ներդաշնակեցված համակարգի մասին համաձայնագիրը

Փաստաթուղթը ստորագրել են Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամները։

Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, Համաձայնագիրն ուղղված է ԵԱՏՄ մաքսային տարածքից դուրս ապրանքների արտահանման շրջանակներում, այդ թվում՝ անդամ պետություններում ծագումից կախված արտահանման կարգավորման միջոցների առկայության դեպքում, ապրանքների ծագման որոշման ու հաստատման վերաբերյալ Եվրասիական տնտեսական միության երկրների մոտեցումների միասնականացմանը։

«Արտահանվող ապրանքների ծագման որոշման համակարգի մասին նոր համաձայնագրի կնքումը կարևոր քայլ է եվրասիական ինտեգրման զարգացման գործում։ Ձեռք բերված պայմանավորվածություններն ամփոփեցին համապատասխան հարցերի շուրջ առկա մոտեցումները մերձեցման ուղղությամն կողմերի միջև տևական բանակցությունները, – նշել է ԵՏՀ առևտրի նախարար Անդրեյ Սլեպնևը։ – Համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո երրորդ երկրներ ապրանքների արտահանող մատակարարումներ իրականացնող արտաքին առևտրի մասնակիցները կստանան ծագման հետ աշխատելու մասին բոլոր հիմնական դրույթները պարունակող փաստաթուղթ: Սա կօգնի լուծել միաժամանակ երկու խնդիր՝ պարզեցնել եվրասիական ապրանքների մուտքը արտաքին շուկաներ և կանխել Միության ներքին շուկայում արգելքների առաջացումը»։
Համաձայնագրի նպատակն է ԵԱՏՄ-ից արտահանվող արտադրանքի ծագման փաստաթղթային հաստատման միասնական մեխանիզմների ձևավորումը և ապրանքների ծագման մասին հավաստագրեր տրամադրող տվող կազմակերպությունների հետ արտահանողների փոխգործակցության միասնական կանոնների սահմանումը:

Բացի այդ, փաստաթուղթը իրավական հիմք է ստեղծում Միությունում նոր ինստիտուտի ձևավորման համար, որը թույլ կտա հաստատել ԵԱՏՄ ազատ առևտրի գործընկեր երկրներին մատակարարվող ապրանքների պրեֆերենցիալ ծագումը պարզեցված ձևաչափով` խոսքը լիազորված արտահանողների ինստիտուտի մասին է։

Նման կարգավիճակ ստացած ԱՏԳ մասնակիցները կկարողանան օգտվել սակագնային արտոնություններից՝ առանց իրենց ապրանքների ծագման մասին հավաստագրեր ձևակերպելու անհրաժեշտության։ Այսպիսով, ստանալով համապատասխան ավտորիզացիա հավաստագրերի փոխարեն, որոնք ստանալու համար անհրաժեշտ է դիմել լիազոր կազմակերպություններ, նրանք կկարողանան ինքնուրույն ձևակերպել փաստաթղթերը՝ խնայելով ինչպես սեփական ժամանակը, այնպես էլ ֆինանսական ռեսուրսները։

Համաձայնագրում կարևոր դեր է հատկացվում նաև այն ապրանքների ծագման որոշման հարցերին, որոնց նկատմամբ կիրառվում են կարգավորման արտահանման միջոցներ։ ԵԱՏՄ մաքսային սահմանին ստեղծվում է անխափան ներքին ուրվագիծ, որի ի հայտ գալը հնգյակի երկրներին թույլ կտա նոր հայացք նետել կարգավորման արտահանման միջոցների նուրբ կարգաբերման հնարավորություններին՝ դրանով իսկ նվազագույնի հասցնելով փոխադարձ առևտրում պարբերաբար առաջացող սահմանափակումները։

«Մինչ Համաձայնագիրը վավերացվում է, մենք պետք է ավարտենք աշխատանքը Արտահանվող ապրանքների ծագման որոշման հատուկ կանոնների նախագծի վրա, որոնք կիրառվելու են վարչարարության այսպես կոչված «ներմիութենական» ուրվագծում և թույլ կտան էապես բարձրացնել անդամ պետությունների կողմից կիրառված ոչ սակագնային կարգավորման միջոցները Միության սահմաններից դուրս արտահանվող ապրանքների նկատմամբ։ Համաձայնագիրը պետք է նաև նոր թափ հաղորդի ԵԱՏՄ-ում արտահանման մաքսատուրքերի գանձման միասնական մեխանիզմի կառուցման աշխատանքին», – հավելել է Անդրեյ Սլեպնևը։

Տեղեկանք

Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանվող ապրանքների ծագման որոշման ներդաշնակեցված համակարգի մասին համաձայնագիրը մշակվել է Մինչև 2025 թվականը եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղությունների 3.1.7 կետին համապատասխան: