Նորություններ

26.05.2022 (Обновлено: 14.06.2022 16:03)

Ստորագրվել է Ինտերնետ-առևտրի միասնական եվրասիական ասոցիացիայի ստեղծման մասին համաձայնագիր

ԵԱՏՄ երկրների էլեկտրոնային առևտրի առաջատար ասոցիացիաները կստեղծեն Ինտերնետ-առևտրի միասնական եվրասիական ասոցիացիա: Համապատասխան համաձայնագիրը ստորագրվել Է Բիշքեկում կայացած Եվրասիական տնտեսական համաժողովի լուսանցքներում:

«Անցած տարվա աշնանը մեր երկրների կառավարությունների ղեկավարների կողմից հաստատվել է էլեկտրոնային առևտրի զարգացման համար բարենպաստ պայմանների ստեղծման ճանապարհային քարտեզը, որը ենթադրում է նաև պրոֆիլային միջազգային համաձայնագրի նախագծի մշակում», — հիշեցրել է ԵՏՀ առևտրի հարցերով նախարար Անդրեյ Սլեպնևը «Էլեկտրոնային առևտուր. ԵԱՏՄ միասնական շուկայի ենթակառուցվածքի հենարան» նստաշրջանի ընթացքում։

Ճանապարհային քարտեզի նովելներից մեկով հենց ենթադրվում էր Միությունում էլեկտրոնային առևտրի կամավոր միավորումների ստեղծում, որոնք կոչված են ինքնակարգավորման հիման վրա կանոններ մշակել իրենց մասնակիցների համար, ինչպես նաև պաշտպանել քաղաքացիների և գործարարների շահերը։

Նախարարն ընդգծել է, որ այսօր արտաքին էլեկտրոնային առևտրի ծավալների անկման ֆոնի վրա ներդրվող սահմանափակումների հետ կապված նոր հնարավորություններ են ի հայտ գալիս ոլորտի՝ ներմիութենական կոնտուրի շրջանակներում զարգացման համար: Սակայն ԵԱՏՄ-ի մակարդակով գոյություն ունեցող իրավական կարգավորումը բավականաչափ ճշգրիտ չի հաշվի առնում էլեկտրոնային առևտրի առանձնահատկությունները, իսկ Միության երկրներում բազմաուղղված ազգային իրավական բազայի ստեղծումը կարող է հանգեցնել փոխադարձ արգելքների առաջացմանը:

Ստեղծված իրավիճակից ելքը ճանապարհային քարտեզով նախատեսված պրոֆիլային «հովանոցային» համաձայնագրի մշակումն է։

Էլեկտրոնային առևտրի համաձայնագրում ընդգրկվելու համար որպես առաջարկներ նշվել է միասնական շուկայի գործունեության ունիվերսալ մոտեցումների ձևավորումը, Միությանը՝ բազային կանոնների մշակման իրավասության վերապահումը, էլեկտրոնային առևտրի մասնակիցների իրավունքների պաշտպանության և տվյալների շրջանառության կարգավորման ժամանակ անխտրականության սկզբունքի պահպանումը, ինչպես նաև էլեկտրոնային փաստաթղթերի կիրառումը:

«Մենք, մեր կողմից, պատրաստ ենք նախապատրաստել անհրաժեշտ իրավական բազա։ Իսկ մնացած հարցերի շուրջ տեխնիկական փոխգործակցությունն առաջարկում ենք բիզնեսին ինքնուրույն անցկացնել, օրինակ՝ ասոցիացիաների փոխգործակցության շրջանակներում», — եզրափակել է Անդրեյ Սլեպնյովը։

Ռուսաստանի Դաշնության Արդյունաբերության և առևտրի նախարարության ներքին առևտրի զարգացման դեպարտամենտի տնօրենի տեղակալ Սերգեյ Լոբանովն իր ելույթում նշել է կրկնակի հարկման խնդիրը ներմիութենական էլեկտրոնային առևտրի շրջանակներում, որի կարգավորումից հետո նա ակնկալում է ԵԱՏՄ անդամ պետությունների միջև ապրանքաշրջանառության էական աճ: Արտաքին առևտրի մասով նա տեսնում է հնարավորություններ, որոնք բացվում են զուգահեռ ներմուծման օրինականացման հետ կապված ներկայիս իրավիճակի ֆոնին։ «Դա այժմ առանցքային որոշում է, որը թույլ կտա պահպանել շրջանառության ծավալը, իսկ հնարավոր է նույնիսկ աճ ապահովել», — ընդգծել է նա:

Ինտերնետ առևտրի ընկերությունների ռուսական ասոցիացիայի նախագահ Արտյոմ Սոկոլովը նշել է այն հնարավորությունները, որոնք կարող են Միության շրջանակներում անդրսահմանային ձևաչափով առևտրի համար նոր ապրանքային կատեգորիաներ բացել: «Դա ալկոհոլային արտադրանքի, դեղամիջոցների, ոսկերչական իրերի, ԿԱՀ-երի և այլ ապրանքների առաքումն է, որոնք այժմ բոլոր երկրներում չէ, որ կարելի է վաճառել», — պարզաբանել է նա:

OZON-ի (Ռուսաստանի Դաշնություն) կառավարող տնօրեն Սերգեյ Բելյակովը կիսվել է ԵԱՏՄ տարածքում ինտերնետ-հարթակի հետագա ընդլայնման ծրագրերով. ընկերությունն արդեն աշխատում է Բելառուսի Հանրապետությունում և Ղազախստանի Հանրապետությունում և պատրաստ է դուրս գալ Հայաստանի Հանրապետություն և Ղրղզստանի Հանրապետություն:

Իր հերթին, Ղազախստանի ինտերնետ բիզնեսի և բջջային առևտրի ասոցիացիայի նախագահ Կոնստանտին Գորոժանկինը կոչ է արել միության երկրների ինտերնետ-հարթակներում «Միր» բանկային քարտերի միջոցով վճարման հնարավորության շուտափույթ ներդրմանը, ինչը կօգնի վերադարձնել արտաքին ճնշման պատճառով կորցրած հաճախորդներին:

Նստաշրջանի աշխատանքներին մասնակցել են նաև «Առևտրային քաղաքականության զարգացման կենտրոնի (Qaztrade)» (Ղազախստանի Հանրապետություն) գլխավոր տնօրենի տեղակալ Նուրլան Կուլբատիրովը, «Օնլայն գնումների զարգացման ասոցիացիա» (Հայաստանի Հանրապետություն) ՈԿԿ-ի տնօրեն Արտակ Սարգսյանը: Որպես մոդերատոր հանդես է եկել Ղրղզստանի Հանրապետության էլեկտրոնային կոմերցիայի ասոցիացիայի նախագահ Այբեկ Կուրենկեևը:

Տեղեկանք

Ներմիութենական էլեկտրոնային առևտուրը ցույց է տվել կայուն աճ վերջին մի քանի տարիների ընթացքում: Փորձագիտական գնահատականներով՝ 2020-ին կազմել է մոտ 502 մլն ԱՄՆ դոլար, իսկ 2021-ին՝ արդեն շուրջ 781 մլն ԱՄՆ դոլար։ 

ԵՏՀ Արարողակարգի և կազմակերպչական ապահովման վարչության Տեղեկատվական ապահովման բաժին