Նորություններ

26.05.2022 (Обновлено: 14.06.2022 15:02)

Համագործակցության հուշագրեր են ստորագրվել «Եվրասիական ագրոէքսպրես» նախագծի նոր մասնակիցների հետ

Բիշքեկում Եվրասիական տնտեսական համաժողովի շրջանակներում տեղի է ունեցել մի շարք փաստաթղթերի ստորագրում «Եվրասիական ագրոէքսպրես» — «Եվրասիական Ագրոլոգիստիկա» ԻՈԱԿ-ի տնօրինության և նոր միացած մասնակիցների միջև:

Խոսքը վերաբերում է Ռուսաստանի կաթ արտադրողների ազգային միության և Ռուսաստանի թռչնաբույծների ազգային միության հետ համագործակցության հուշագրերին, ինչպես նաև Ղրղզստանի Հանրապետության երկաթուղիներով փոխադրումներ իրականացնող «Ղրղըզ Տեմիր Ժոլու» ազգային ընկերության հետ ռազմավարական գործընկերության և համագործակցության հուշագրին: Հայտարարվել է նաև «ԿՏԺ Էքսպրես» ԲԸ-ի (Ղազախստանի Հանրապետություն) հետ հուշագրի ստորագրման մասին:

«Փաստաթղթերի ստորագրումը ևս մեկ անգամ ընդգծում է Եվրասիական տնտեսական միության երկրների բիզնեսի հետաքրքրությունը «Եվրասիական ագրոէքսպրես» նախագծի իրականացման նկատմամբ, որն արդեն անցել է գործնական փուլ։ Մասնակիցների թվի ավելացումը, անկասկած, կնպաստի գյուղմթերքի մատակարարումների ծավալի աճին, ինչը երկաթուղային օպերատորներին թույլ կտա կանոնավոր փոխադրումներ ձևավորել հատուկ սակագներով», — նշել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի հարցերով նախարար Անդրեյ Սլեպնյովը:

Արարողությունը տեղի է ունեցել ԵՏՀ առևտրային բլոկի Բիզնես-երկխոսության բացման շրջանակներում, որը նվիրված է եղել ԵԱՏՄ արտադրանքի հեռանկարային շուկաներին և արտահանման հնարավորություններին: Փաստաթղթերի տակ ստորագրություններ են դրել «Եվրասիական ագրոլոգիստիկա» ԻՈԱԿ-ի գլխավոր տնօրեն Ալևտինա Կիրիլովան, Ղրղզստանի «ՆԿ «Տեմիր Ժոլու» գլխավոր տնօրեն Ազամատ Սակիևը, Կաթ արտադրողների ազգային միության գլխավոր տնօրեն Արտյոմ Բելովը և Թռչնաբույծների ազգային միության գլխավոր տնօրեն Սերգեյ Լախտյուխովը:

Տեղեկանք

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների գյուղատնտեսական արտադրանքի և պարենի արագացված երկաթուղային և մուլտիմոդալ փոխադրումների իրականացման «Եվրասիական ագրոէքսպրես» համատեղ նախագծի իրականացման նախաձեռնությունը հաստատվել է Եվրասիական միջկառավարական խորհրդի 2022 թ. փետրվարի 25-ի N 3 կարգադրությամբ: Համատեղ նախագիծը նախատեսված է ներմիութենական հաղորդակցության մեջ և առաջին փուլում երկու արտահանման երթուղիներով (ՉԺՀ և Ուզբեկստանի Հանրապետություն) նշված ապրանքների կանոնավոր առաքումների ձևավորման համար՝ այլ երկրներ հետագա ընդլայնման հնարավորությամբ: Ուզբեկստանի հետ հաղորդակցությունում ԱԱՀ-ի արտադրանքի առաջին հաջող փոխադրումներն արդեն իրականացվել են այս տարի:

Ավտոնոմ սառնարանային կոնտեյներների ժամանակակից պարկը թույլ է տալիս իրականացնել ջերմաստիճանի ռեժիմի պահպանում պահանջող բեռների լայն անվանացանկի տեղափոխում։ Բեռնարկղերը հագեցած են ջերմաստիճանի և խոնավության վերահսկման տվիչներով՝ բեռի վիճակին առցանց ռեժիմով հետևելու հնարավորությամբ: 

ԵՏՀ Արարողակարգի և կազմակերպչական ապահովման վարչության Տեղեկատվական ապահովման բաժին